https://armeniasputnik.am/20230317/grigvori-khachaturvovin-kalanavvorelu-vorvoshman-dem-bvoghvoq-knerkajacvi-56879627.html
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է մարտի 16-ին։ 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T15:52+0400
2023-03-17T15:52+0400
2023-03-17T15:58+0400
հայաստան
դատարան
գրիգորի խաչատուրով
փաստաբան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/15/42318829_0:43:1600:944_1920x0_80_0_0_e31e3c63fc85cadb55e1c95548b06e93.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի վճռաբեկ դատարան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:Նա նաև տեղեկացրեց, որ գեներալ-մայորը կալանավորվել է երեկ՝ ժամը 16։00–ի սահմաններում։Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել:Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնեց, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։Մարտի 16-ին վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/15/42318829_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a9c159569ce0fd0b2ee7baa76a7970ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դատարան, գրիգորի խաչատուրով, փաստաբան
հայաստան, դատարան, գրիգորի խաչատուրով, փաստաբան
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
15:52 17.03.2023 (Թարմացված է: 15:58 17.03.2023) Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է մարտի 16-ին։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի վճռաբեկ դատարան: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ գեներալ-մայորը
կալանավորվել է երեկ՝ ժամը 16։00–ի սահմաններում։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա «Հայաստան» խմբակցության ղեկավար
Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու
մեղադրանք է ներկայացվել:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը,
ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնեց, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։
Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։
Մարտի 16-ին վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո
Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։