https://armeniasputnik.am/20230317/hajastany-rusastani-razmavarakan-gvortsynkern-e-handipel-en-hh-ev-rd-khvorhrdaranakannery-56882262.html
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. հանդիպել են ՀՀ և ՌԴ խորհրդարանականները
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. հանդիպել են ՀՀ և ՌԴ խորհրդարանականները
ԱԺ փոխխոսնակը կարևորել է ռուս խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման... 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T16:13+0400
2023-03-17T16:13+0400
2023-03-17T16:26+0400
հակոբ արշակյան
խորհրդարան
պատվիրակություն
հայաստան
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
վաղարշակ հարությունյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/11/56879159_0:0:800:451_1920x0_80_0_0_b1b06332dc20a6c6f4d0074e57538690.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը և ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Իր խոսքում շեշտել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը։ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանը, առկա սպառնալիքներին, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման մասին:Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարևորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:Արշակյանը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման մասին։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին և խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը:«Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում մոնիտորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ևանվտանգությունը»,- հավելել է խորհրդարանի փոխխոսնակը:ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետի հետՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է։ Ռուս խորհրդարանականի խոսքով` միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում խորհրդարանականների միջև վստահելի փոխգործակցությունն առավել պահանջված է: Նա շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը նպաստում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Վորոբյովը ևս կարևորել է ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում։Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:Նրանք նույնպես անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, խնդիրների համալիր լուծման առաջնահերթություններին։Հայ ուսանողները ՌԴ–ում երիտասարդական փառատոնին ներկայացրել են Հայաստանի ավանդույթներըՀարությունյանն ու Կոպիրկինը խոսել են ռուս-հայկական համագործակցության հեռանկարների մասին` ներառյալ Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում` հայերենի տարածմանն ուղղված միջոցառումները։Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/11/56879159_38:0:750:534_1920x0_80_0_0_37bac30d3889bc0ac21e746a7fc4c2d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հակոբ արշակյան, խորհրդարան, պատվիրակություն, հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, վաղարշակ հարությունյան
հակոբ արշակյան, խորհրդարան, պատվիրակություն, հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, վաղարշակ հարությունյան
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. հանդիպել են ՀՀ և ՌԴ խորհրդարանականները
16:13 17.03.2023 (Թարմացված է: 16:26 17.03.2023) ԱԺ փոխխոսնակը կարևորել է ռուս խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը և ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Իր խոսքում շեշտել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը։
ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը։
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանը, առկա սպառնալիքներին, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման մասին:
«Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի (Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների) էթնիկ զտման քաղաքականության դրսևորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:
Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարևորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:
Արշակյանը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման մասին։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին և խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը:
«Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում մոնիտորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ևանվտանգությունը»,- հավելել է խորհրդարանի փոխխոսնակը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է։ Ռուս խորհրդարանականի խոսքով` միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում խորհրդարանականների միջև վստահելի փոխգործակցությունն առավել պահանջված է: Նա շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը նպաստում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Վորոբյովը ևս կարևորել է ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրանք նույնպես անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, խնդիրների համալիր լուծման առաջնահերթություններին։
Հարությունյանն ու Կոպիրկինը խոսել են ռուս-հայկական համագործակցության հեռանկարների մասին` ներառյալ Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում` հայերենի տարածմանն ուղղված միջոցառումները։
Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում: