https://armeniasputnik.am/20230317/hvovik-abrahamjanic-pahanjum-en-brnagandzel-59-ansharzh-gujq-u-miliardavvor-dramner-56877745.html
Պահանջում են Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 անշարժ գույք ու միլիարդավոր դրամներ
Պահանջում են Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 անշարժ գույք ու միլիարդավոր դրամներ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30-րդ և 31-րդ հայցադիմումներն են վարույթ ընդունվել։ 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T15:41+0400
2023-03-17T15:41+0400
2023-03-17T15:46+0400
հովիկ աբրահամյան
հակակոռուպցիոն դատարան
բռնագանձում
գույք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/87/05/870580_0:57:1040:642_1920x0_80_0_0_6b2d3020bf45c410bbf2e922a66a728b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, որոնցից մեկով անցնում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ մեկ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից , նրա կնոջից՝ Ջուլիետա Աբրահամյանից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անուն անշարժ գույք։ ՀՀ–ում ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպՆշվում է, որ բռնագանձման ենթակա անշարժ գույքերից 15-ը Երևան քաղաքում է, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, մնացածը՝ ՀՀ տարբեր մարզերում։Բացի անշարժ գույքերից Աբրահամյանից պահանջվում է նաև վերադարձնել 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր, ինչպես նաև շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով։ Նաև 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ, 33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:Դատախազությունից հայտնում են, որ սրանք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30-րդ և 31-րդ հայցադիմումներն են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/87/05/870580_54:0:987:700_1920x0_80_0_0_661680781db7637a4c0fde270df3a14f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հովիկ աբրահամյան, հակակոռուպցիոն դատարան, բռնագանձում, գույք
հովիկ աբրահամյան, հակակոռուպցիոն դատարան, բռնագանձում, գույք
Պահանջում են Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 անշարժ գույք ու միլիարդավոր դրամներ
15:41 17.03.2023 (Թարմացված է: 15:46 17.03.2023) Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30-րդ և 31-րդ հայցադիմումներն են վարույթ ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, որոնցից մեկով անցնում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Տեղեկացնում է
դատախազության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մեկ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից , նրա կնոջից՝ Ջուլիետա Աբրահամյանից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անուն անշարժ գույք։
Նշվում է, որ բռնագանձման ենթակա անշարժ գույքերից 15-ը Երևան քաղաքում է, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, մնացածը՝ ՀՀ տարբեր մարզերում։
Բացի անշարժ գույքերից Աբրահամյանից պահանջվում է նաև վերադարձնել 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր, ինչպես նաև շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով։ Նաև 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:
Մյուս հայցադիմումով պահանջվում է բռնագանձել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից ապօրինի ծագում ունեցող հետևյալ գույքերը։
Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ, 33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:
Դատախազությունից հայտնում են, որ սրանք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30-րդ և 31-րդ հայցադիմումներն են։