00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սարգսյանը ՔՊ-ում չուներ հենարան. քաղաքապետի հրաժարականը և Ավինյանի հետ հարաբերությունները

Հրաչյա Սարգսյանի հրաժարականը կապված է միջանձնային հենքի վրա առաջացած խնդիրների հետ. քաղտեխնոլոգ
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին և դրա պատճառներին։
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գործնական, միջանձնային հարաբերություններն իր տեղակալներից մեկի` Տիգրան Ավինյանի հետ վատթարացել էին, և քանի որ նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չուներ հենարան, հեռացավ։ Սա զուտ անձնական հենքի վրա առաջացած խնդիր էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` նման կերպ մեկնաբանելով Հրաչյա Սարգսյանի հրաժարականը։
Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պաշտոնից հեռանալու մասին Սարգսյանն անձամբ է հայտնել ավագանու արտահերթ նիստի ուղիղ եթերում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրաչյա Սարգսյանը ժամանակավորապես էր ընտրվել քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի հեռանալուց հետո, հետևաբար նրա ժամանակը լրացավ և նա հեռացավ` պահպանելով արտաքին շղարշը, թե գնում է իր կամքով։ Ակնհայտ է, որ նույն քաղաքական թիմից Տիգրան Ավինյանն ավելի մեծ կշիռ ունի և հավակնում է Երևանի քաղաքապետի պաշտոնին»,– ասաց Բադալյանը։
Անդրադառնալով Տիգրան Ավինյանի հնարավորություններին գալիք ընտրություններում`քաղտեխնոլոգը նախ փաստեց, որ Ավինյանը ՔՊ-ում բավականին ազդեցիկ քաղաքական գործիչ է։
«Այդուհանդերձ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա ցածր վարկանիշ ունի։ Չնայած այդ հանգամանքին` Հայաստանում ստեղծվել է կառավարման մի համակարգ, որի պայմաններում եթե փոխվի վարչապետը, որոշ ժամանակ անց կամ իսկույն կփոխվի նաև Երևանի քաղաքապետը, որը կարող է չկառավարել մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը»,– նշեց մեր զրուցակիցը։
Բադալյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում մասնակիցների ամբողջական ներկապնակը դեռ հայտնի չէ, թեկնածուի հարցում դեռ հստակ չեն կողմնորոշվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Ընտրություններին անշուշտ կմասնակցեն նաև այլ կուսակցություններ, որոնք մեծ կշիռ չունեն, և այդ ֆոնին Տիգրան Ավինյանի հնարավորությունները կմեծանան։
«Շատ կարևոր է, թե ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավի ընթացքում ինչ ռազմավարություն կընտրի և ինչ կդնի այդ գործընթացի հիմքում։ Եթե նա առաջադրի ճիշտ գաղափարներ, որոնք կընդունվեն երևանցիների կողմից, ապա հաջողության հասնելու հնարավորություններն էապես կմեծանան»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հաջողության հասնելու գրավականներից մեկն էլ ընտրազանգվածի հետ արդյունավետ աշխատանքն է լինելու, քանի որ ՏԻՄ ընտրություններում մոտեցումներն այլ են, քան համապետական ընտրություններում։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լևոն Հովհաննիսյանը
Լրահոս
0