00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղկաձորում Ռուսական կենտրոն է բացվել

© Photo : Дом МосквыԾաղկաձորում Ռուսական կենտրոն է բացվել
Ծաղկաձորում Ռուսական կենտրոն է բացվել - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2023
Ծաղկաձորում Ռուսական կենտրոն է բացվել
Բաժանորդագրվել
Ծաղկաձորում բացված Ռուսական կենտրոնն արդեն իններորդն է։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ծաղկաձորում Ռուսական կենտրոն է բացվել, որտեղ այսօր անցկացվել է հայ–ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Տեղեկությունը հայտնում է Երևանում «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա են եղել միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի մասնակիցները, երկու երկրների դեսպանները` Սերգեյ Կոպիրկինն ու Վաղարշակ Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի և գիտության գործիչներ։ Կարմիր ժապավենը կտրել են Ռուսաստանի Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի հերոս Յուրի Վորոբյովը և ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը։ Իրենց ողջունի խոսքում նրանք ընդգծել են նման հաստատությունների կարևորությունը կրթության և մշակույթի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ամրապնդման և զարգացման գործում։
«Մեզ շատ հաճելի է, որ այստեղ, այս հիասքանչ զբոսաշրջային քաղաքում, Ռուսական կենտրոն է բացվել, որը հնարավորություն կտա ցանկացողներին հաղորդակցվելու ռուսական մշակույթի հետ։ Մեր երկրի և ձեր քաղաքի այս փոքր, բայց ջերմ ու հյուրընկալ անկյունը, հուսով եմ, կփոխանցի մեր սիրո ողջ ջերմությունը ձեր, բոլոր հայերի հանդեպ։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն ամրանա, որպեսզի մեր երկրներն ու ժողովուրդները մեկ ուղով գնան», – ասել է Վորոբյովը։
Արշակյանի խոսքով` ռուսաց լեզուն անհրաժեշտ է ոչ միայն շփվելու, այլև ժողովուրդների և երկրների միջև մշակութային ու գործարար, ինչպես նաև կրթական կապեր հաստատելու համար։
«Այս համատեքստում Ռուսական կենտրոնի բացումը կարևոր և անհրաժեշտ նախաձեռնություն է, որն ուղղված է մեր հարաբերությունների զարգացմանը», – ասել է փոխխոսնակը։
Հայաստանում մեկնարկել է չորս ռուսական դպրոց կառուցելու ծրագիրը. Վորոբյով
Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսը կենտրոնին նվիրել է Կրասնոյարսկի հայտնի մարդկանց` Վիկտոր Աստաֆևի գիրքն ու Դմիտրի Խվորոստովսկու ձայնագրությունները։ Ռուսական կենտրոնի նպատակներն ու խնդիրները ներկայացնելով` Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ընդգծել է, որ նոր հաստատության նպատակն է աջակցել ռուսաց լեզվի և մշակույթի ուսուցման ծրագրերին, ինչպես նաև անաչառ և հավաստի տեղեկություն տարածել Ռուսաստանի մասին։
Ծաղկաձորում բացված Ռուսական կենտրոնն արդեն իններորդն է։ Նման հաստատություններ են գործում Երևանում, Արմավիրում, Վանաձորում, Իջևանում, Քաջարանում, Հրազդանում, Մալիշկա և Վարդաձոր բնակավայրերում։ Այս տարի նախատեսվում է Ռուսական կենտրոններ բացել նաև Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում։
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Գևորգ Վարդանյանի անվան դպրոց
Հիշեցնենք՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավարած պատվիրակությունը Երևան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Ավելի վաղ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Լրահոս
0