ՀՀ–ն ՌԴ–ից հասցեական հայտարարություններ է սպասում Լաչինի բացման վերաբերյալ. Ալեն Սիմոնյան

© Photo : official site of the National Assembly of RAՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հանդիպումը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԺ–իև ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցում ՀՀ–ն հասցեական հայտարարություններ է ակնկալում միջազգային գործընկերներից և առաջին հերթին Ռուսաստանից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում։ Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the National Assembly of RAՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հանդիպումը
Председатель НС Ален Симонян принял заместителя председателя Совета федерации Федерального собрания РФ Юрия Воробьева (18 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հանդիպումը
Նշենք, որ Յուրի Վորոբյովը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:
«Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում լավ ավանդույթ է դարձել, այն եզակի հնարավորություն էч տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին և կոնկրետ քայլեր նախանշելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունը, ընդգծել միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարևորությունը:
«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը մասնակցել էր Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի ինժեներական լաբորատորիաների դասասենյակի, իսկ երեկ Ծաղկաձորում` Ռուսական կենտրոնի բացմանը։
Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Լրահոս
0