00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որ դեպքում կարելի է շտկել քննիչների և դատախազների միջև հակասությունները. փաստաբանի կարծիքը

Քննիչների և դատախազների միջև հակասությունները կարելի է շտկել, եթե լինի նորմալ դատական համակարգ. Վարոսյան
Բաժանորդագրվել
Փաստաբան Երվանդ Վարոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության միջև առկա հակասություններին վերաբերող հրապարակումներին։
Փաստաբանները դատավարական գործընթացներում կարող են իրավիճակ փոխել և շտկել քննիչների ու դատախազների միջև առկա հակասությունները միայն մի դեպքում` եթե Հայաստանում լինի նորմալ գործող դատական համակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը` խոսելով քննիչների ու դատախազների միջև առկա հակասությունների մասին։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգի երկու կառույցների` ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության հարաբերությունները լարվել են։ Իրավիճակը երկու համակարգերի միջև առավել սրված է հատկապես Երևան քաղաքում: Մասնավորապես` քննչական կոմիտեի քննիչները շատ դեպքերում համաձայն չեն լինում դատախազների հանձնարարականների հետ և առարկում են նրանց որոշումների դեմ, նրանց միջև բացակայում է կենդանի շփումը։ Դատախազների և քննիչների միջև հակասություններն ազդում են վարույթների քննությունների ընթացքի վրա, խախտվում են դրանց մասնակիցների իրավունքները:
Դատախազների աշխատավարձի բարձրացումը կախված չի լինի ատեստավորումից. նախագիծ
«Եթե հարցին մոտենանք առողջ տրամաբանությամբ, ապա իրավական գործընթացներում կարող են առաջանալ տարաբնույթ մասնագիտական հակասություններ, ինչը սկզբունքորեն նորմալ է, որովհետև մեկը նախաքննություն իրականացնող մարմինն է, մյուսն այդ նախաքննության նկատմամբ վերահսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող կառույցն է, բայց Հայաստանում, ցավոք, այդ ամենը գտնվում է անձնական ամբիցիաների շրջանակում, այսինքն` բախում տեղի չի ունենում իրավունքի շուրջ, օրենքի մեկնաբանման շուրջ, մարդու իրավունքների պաշտպանության շուրջ։ Խնդիրն այն է, թե ով է ավելի ուժեղ կամ ով է ավելի պատրաստ պատվերի շրջանակում խախտել մարդկանց իրավունքները»,– ասաց Վարոսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե անհրաժեշտություն չի՞ առաջանում արդյոք վերահսկող վերադաս մարմին ունենալ, որը կներդաշնակեցնի այդ երկու կառույցների աշխատանքն ու կհարթի հակասությունները, փաստաբանն ընդգծեց, որ չկա և պետք է չլինի, որովհետև պետությունները հենց դրանով են տարբերվում չկայացած բանանային երկրներից։ Ըստ նրա` բոլորը պետք է գիտակցեն, որ կա օրենք, հետևաբար արգելվում է այն շրջանցել։
«Մենք նույնպես ծանոթանում են քրեական գործերի նյութերին և դատավարությունների ժամանակ ականատես լինելով որոշ դատախազների ցուցումներին` համոզվում ենք, որ ուղղակի անհնար է դրանց չառարկել։ Ցավոք, այսօր իրավաբանությունն էլ Հայաստանում գրեթե գոյություն չունի։ Կան տաարատեսակ հաստատություններ ավարտած և վկայական ունեցող շատ մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ է իրավաբանությունը, բայց պետք է դա կիրառեն կյանքում»,– ասաց մեր զրուցակիցը։
Խոսելով ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության միջև առկա հակասությունների վատ հետևանքների մասին` Վարոսյանը շեշտեց, որ արդյունքում տուժում են հիմնական շահառուները` քաղաքացիները, որովհետև քրեական գործերով լուծումներ չեն տրվում, դրանք երկարում են, մարդկանց առաջադրվող մեղադրանքների որակը զրոյական է և կապ չունի քրեական իրավունքի հետ։
Բորիս Բախշիյանի արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը մերժվել է. փաստաբան
Վարոսյանի դիտարկմամբ` շատ դեպքերում արձանագրվում են իրավունքի և օրենքի հետ կապ չունեցող երևույթներ։ Օրինակ` մարդկանց հետապնդում են մի բանի համար, որն ըստ էության հանցանք չէ, հետևաբար իրավապահնեերը պետք է օրենքը կիրառեն, ոչ թե մտածեն, թե իրենք այսպես կամ այնպես են կարծում կամ ուզում։ Հարկատու քաղաքացին վճարում է մի բանի համար. որ օրենքն իր նկատմամբ ճիշտ կիրառեն։
Լրահոս
0