00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարով եկար, թթու մախոխ. ազգագրագետը երգով է ներկայացնում Մեծ պահքի ճաշացանկը

Բաժանորդագրվել
Մեծ պահքի շրջանում յուրաքանչյուր շաբաթն իր սննդակարգն ունի։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մեծ պահքին հետևողները շուրջ 40 օր հատուկ ճաշացանկով են սնվում` չեն ուտում կաթնամթերք, մսամթերք և որոշ այլ մթերքներ։ Հենց այդ ուտեսներն էլ Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել է «Տոնացույց» կրթամշակութային կենտրոնի նախագահ, երաժիշտ Հասմիկ Բաղրամյանը։
«Առաջին շաբաթը կապվում է սոխի և սխտորի հետ, քանի որ այդ ժամանակ արթնանում են վիրուսները։ Հնում սոխն ու սխտորն ուտում էին ողջ համայնքով, որպեսզի բերանի հոտը «չեզոքանար», վիրուսներն էլ «փախչեին»։ Երկրորդ շաբաթը կապվում է թռչնագալստի հետ, այսինքն՝ այդ ժամանակ արագիլներն են գալիս։ Երրորդ շաբաթը բանջարի ծեսերն են սկսվում, որտեղ էլ հենց ամենամեծ ուժն է մեկտեղվում` գարնան ուժը։ Նույնիսկ ձնծաղիկն են կերել, քսել աչքերին՝ ասելով․ «Աչքը լույս լինի»։ Չորրորդ շաբաթը Միջինքն է, որը սկսվել է մարտի 14-ին, հենց այս ժամանակ հաղթում է արևը»,– ասաց Բաղրամյանը։
Նա այդ ճաշացանկը ներկայացրեց նաև երգով.
Բարով եկար, թթու մախոխ,
Հազար բարի օրհնած լոբի,
Սիբեխ, կըճան, պոչով ապուր,
Բարով եկար, զեյթուն ամի։
Դուռը բացեք, պասն էկավ,
Զընգզընգալեն հարսն էկավ։
Ոսպը բերեք, պասն էկավ,
Ածիկի չափով թասն էկավ։
Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 20-ին մտել է Մեծ պահքի շրջան, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ պահքի շաբաթ և կիրակի օրերին:
Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 9-ին։
Լրահոս
0