00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանում ընտրատեղամասերի փակմանն ընդառաջ քաղաքացիների մասնակցությունը եղել է 54.09%

© Sputnik / Игорь ЕгоровЖенщина на избирательном участке на внеочередных парламентских выборах в Казахстане (19 марта 2023). Алма-Аты
Женщина на избирательном участке на внеочередных парламентских выборах в Казахстане (19 марта 2023). Алма-Аты - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2023
Բաժանորդագրվել
Ամենաշատը ընտրություններին մասնակցել են Կիզիլորդինսկ շրջանի բնակիչները` 66,46%, իսկ ամենաքիչը` Ալմաթիում` 25,82%։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ղազախստանի մաժլիսի (խորհրդարանի ստորին պալատ) և մասլիխատի (տեղական ներկայացուցչական մարմիններ) պատգամավորների ընտրություններին մասնակցությունը մայրաքաղաքում և երկրի 15 այլ շրջանում ընտրատեղամասերի փակմանն ընդառաջ կազմել է 54,09%։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը։
«2023 թվականի մարտի 19-ի ժամը 20:00-ի դրությամբ մարզային, հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքային հանձնաժողովների ներկայացրած տվյալների համաձայն` քվեաթերթիկ ստացել է ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 54,09%-ը»,– ասել է Երմանը։
Ամենաշատը ընտրություններին մասնակցել են երկրի հարավում գտնվող Կիզիլորդի շրջանի բնակիչները` 66,46%, իսկ ամենաքիչը` Ալմաթիում` 25,82%։
Հինգ շրջանում` Արևմտյան Ղազախստանում, Ատիրաուսում, Ակտյուբինում, Մանգիստաուսում և Կիզիլորդում, ժամանակի տարբերության պատճառով տեղամասերը կփակվեն 1 ժամ ուշ:
Խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 7 կուսակցություն` «Ամանաթ», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը և «Respublica կուսակցություն» հասարակական միավորումը։
Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։ Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել է 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ կպայքարեն ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները։
Լրահոս
0