00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն կդադարեցնի մասնակցությունը, եթե առաջընթաց չլինի. ԱԳՆ–ն` հացահատիկային գործարքի մասին

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է հացահատիկային գործարքը 60 օրով երկարաձգելու որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ–ը պաշտոնապես առարկություն չեն հայտնել Մոսկվայի` հացահատիկային գործարքը 60 օրով երկարաձգելու որոշմանը։ Եթե «սևծովյան նախաձեռնության» պահանջների կատարման հարցում առաջընթաց չարձանագրվի, ՌԴ–ն կդադարեցնի իր մասնակցությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունը հիշեցրել է, որ մարտի 18-ին, հացահատիկային գործարքի գործողության երկրորդ 120-օրյա ժամկետի ավարտից հետո և հայրենական գյուղմթերքի արտահանման կարգավորմանն ուղղված ՌԴ–ՄԱԿ հուշագրի իրագործման հարցում առաջընթացի բացակայության պայմաններում Մոսկվան որոշեց հերթական երկարաձգման ժամկետը կրճատել մինչև 60 օր, այսինքն` մինչև մայիսի 18-ը։
«Տվյալ մոտեցման մասին պաշտոնապես տեղեկացվել են «սևծովյան նախաձեռնության» թուրքական և ուկրաինական կողմերը, ինչպես նաև ՄԱԿ–ի ներկայացուցիչները։ Նրանք պաշտոնական առարկություններ չեն հայտնել։ Այդպիսով` պայմանավորվածությունը շարունակում է գործել հետագա երկու ամիսների ընթացքում առկա պայմաններով` առանց որևէ փոփոխությունների` կապված ներգրավված նավահանգիստների, բեռների և տեսչական ստուգումների համաձայնեցված կարգի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ երկարաձգման հետագա որոշումը կախված կլինի Ռուսաստան–ՄԱԿ հուշագրի իրագործման համատեքստում հետևյալ պայմանների իրականացման հարցում արձանագրված առաջընթացից` «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT համակարգին, գյուղտեխնիկայի, պահեստամասերի մատակարարումների և սպասարկման ծառայության վերականգնում, ապահովագրման և վերաապահովագրման սահմանափակումների չեղարկում, ինչպես նաև նավահանգիստների հասանելիության արգելքի վերացում, «Տոլյատի–Օդեսա» ամոնիակային խողովակաշարի աշխատանքի վերսկսում, պարենամթերքի և պարարտանյութի տեղափոխման և արտադրման հետ կապված ՌԴ ընկերությունների արտասահմանյան ակտիվների և հաշիվների ապաարգելափակում։
Գերատեսչությունում կրկին ընդգծել են, որ տվյալ պահանջների իրագործման հարցում առաջընթաց չունենալու դեպքում (պահանջներ, որոնք նոր չեն և պետք է լուծված լինեին Ռուսաստան–ՄԱԿ հուշագրի շրջանակում) Մոսկվան կդադարեցնի իր մասնակցությունը «սևծովյան նախաձեռնությանը»։
Հացահատիկային գործարքի երկարաձգումը բարդ հարց է․ Լավրով
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
Հացահատիկային գործարքն ինքնին փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան նշել է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ-ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
Լրահոս
0