00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուրաստանի պոլիկլինիկայի տնօրենը Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ է տվել

© Sputnik / Aram NersesyanСотрудники медцентра Арташат в коридорах
Сотрудники медцентра Арташат в коридорах - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Բաժանորդագրվել
Այնուհետև տվյալները մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր է բացահայտել, տեղեկանում ենք կոմիտեի կայքից։
Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը` Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
«Պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսի դեմ պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոնի» մատենավար Ռ. Գ.-ին և խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել է 330 000 դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, Կարինե Թադևոսյանի հետ հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով` դիմել է նրան։ Վերջինս էլ կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այնուհետև դրանք մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:
Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել 40 000 և 50 000 դրամ: Այս դեպքում նույնպես պոլիկլինիկայի տնօրենը կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել։
Կարինե Թադևոսյանին մեղադրանք է ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել են, իսկ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք` ձերբակալվել։
Լրահոս
0