00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան

© SputnikԱրարատ Միրզոյանը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ
Արարատ Միրզոյանը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Արարատ Միրզոյանը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքներն էլ շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց։ Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաև հիշեցրեց, որ համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
«Այստեղ մեզ համար առանցքային էր այն, որ մեր ընկալմամբ ՀԱՊԿ գործընկերները կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին չէին ընդունում։ Մեր տեսանկյունից դա փոքր–ինչ խնդրահարույց էր։ Կրկնեմ, որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքը շարունակվում է»,– նշեց Միրզոյանը։
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հարցին` ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ առաքելության գործառույթներն ու մանդատը հստակ ամրագրված են։
ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին հիշեցրեց, որ որոշումը եղել է Երևանում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին կայացած բազմաժամյա բանակցությունների առարկա։ Բոլոր նախարարները համաձայնեցրել են այն։ Այժմ քիչ է մնացել, պետք է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն իրենց ստորագրությունները դնեն։ Առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը դրան ամբողջությամբ պատրաստ է։
Լավրովի խոսքով` ինքն ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել այդ գաղափարից։ Միրզոյանը շեշտեց, որ դա բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Լրահոս
0