00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանում կայացած ընտրությունները համապատասխանել են միջազգային նորմերին. ՀԱՊԿ ԽՎ

© Sputnik / Игорь ЕгоровԽորհրդարանական ընտրություններ Ղազախստանում
Խորհրդարանական ընտրություններ Ղազախստանում - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Խորհրդարանական ընտրություններ Ղազախստանում
Բաժանորդագրվել
Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մարտի 19-ինՂազախստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցկացվել են միջազգային նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) առաքելության համակարգող, Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մարկևիչը։
«Անհրաժեշտ է արձանագրել, և մենք դա նշել ենք մեր եզրակացության մեջ, որ ընտրություններն անցկացվել են Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային նորմերին համապատասխան։ Քվեաթերթիկների տրման, տեսանելի քարոզչանյութերի տեղադրման, բուն քվեարկության գործընթացի կազմակերպման կարգի, ձայների հաշվարկի ընթացքում խախտումներ չենք հայտնաբերել, ինչն էլ նշել ենք դիտորդների միջազգային խմբի եզրակացության մեջ», - նշել է նա։
Անցած գիշեր հրապարակված հասարակական կարծիքի երեք հարցումների արդյունքների համաձայն՝ երկրի խոշորագույն «Ամանատ» կուսակցությունն ընտրություններում առաջատարն է ավելի քան 53 տոկոս արդյունքով, ստորին պալատի կազմում ընդգրկվելու համար 5 տոկոս շեմը կարող են հաղթահարել երկրում գրանցված 7 կուսակցություններից 5-ը կամ 6-ը:
Բացի այդ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելությունը Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասերում անվտանգության և իրավակարգի ապահովման բարձր մակարդակ է արձանագրել:
Ղազախստանում ընտրատեղամասերի փակմանն ընդառաջ քաղաքացիների մասնակցությունը եղել է 54.09%
Հիշեցնենք՝ Ղազախստանում որհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 7 կուսակցություն` «Ամանաթ», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը և «Respublica կուսակցություն» հասարակական միավորումը։
Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։ Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել է 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ պայքարել են ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները։
Լրահոս
0