00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ. Միրզոյան

© Sputnik / Валерий МельниковՀայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Հայաստանի դաշնակիցների ակտիվ քայլերն Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
«Ցավոք, իրավիճակն էլ ավելի է սրվում Ադրբեջանի բարձր մակարդակի ագրեսիվ հռետորաբանության և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքներով, ոչ միայն ԼՂ-ի, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, եռակողմ հայտարարությունների շրջանակներում պարտավորությունների խախտումները, ինչպես նաև դեպի ԼՂ էներգառեսուրսների մատակարարման նպատակային խափանումները հարցեր չեն թողնում, որ պաշտոնական Բաքուն դրդապատճառներ ունի ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համար»,– ասաց Միրզոյանը։
Միրզոյանն ընդգծեց, որ այս ֆոնին առանձնանում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հրամայականությունը, նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակումը 3 երկրի ղեկավարների հայտարարությանը խիստ համապատասխան, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ չկա Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ոչ մի կետ, որը Բաքուն չի խախտել ՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, Հայաստանի տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, հայ ռազմագերիների պահում, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելուն խոչընդոտում։
«Ադրբեջանական կողմը տորպեդահարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանն այսուհետև ևս պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնեց, որ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Միրզոյանի հետ։
Նշենք, որ մինչ այս` մարտի 3-ին, Լավրովն ու Միրզոյանը հանդիպել են Նյու Դելիում։
Լրահոս
0