00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաճառվել է ոչ թե զորամաս, այլ ՊՆ–ին ամրակցված տարածք. փաստաբանը ներկայացնում է մանրամասներ

Փաստաբաններ Միհրան Պողոսյանն ու Հակոբ Ենոքյանը Գրիգորի Խաչատուրովի գործով ասուլիսի ժամանակ
Փաստաբաններ Միհրան Պողոսյանն ու Հակոբ Ենոքյանը Գրիգորի Խաչատուրովի գործով ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Փաստաբաններ Միհրան Պողոսյանն ու Հակոբ Ենոքյանը Գրիգորի Խաչատուրովի գործով ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Միհրան Պողոսյանը կարծում է, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ այս պայմաններում նորմալ իրավական երկրում չէր կարող իրականացվել քրեական հետապնդում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հանրությանը ներկայացնել, թե 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը իր պաշտոնավարման ընթացքում գնել է զորամասի տարածք, հանձնել 3-րդ անձի, հետո էլ գրավադրել այդ տարածքը բանկում` հայկական բանակի իրական գեներալներից մեկի բարի համբավը պախարակելու միտում ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյան։

«Ես բերել եմ Էդգար Արշակյանի (ըստ մեղադրանքի` հետագայում գույքը վաճառվել է նրան - խմբ.) անվամբ սեփականության վկայականի պատճեն, որտեղ տրված են շենք- շինությունների նկարագրությունները։ Հստակ երևում է, որ այստեղ որևէ զորանոց չկա»,– նշեց նա։

Ըստ փաստաբանի, գլխավոր դատախազը ԱԺ–ում վաճառված տարածքը անվանել է զորամաս գործին հնչեղություն տալու համար, քանի որ հանրությունը այլ կերպ է ընկալում երբ ասում են զորամաս է վաճառվել և բոլորովին այլ կերպ է ընդունում, երբ ասում են ՊՆ–ին ամրակցված տարածք է վաճառվել։
Փաստաբան Միհրան Պողոսյան
Адвокат Мигран Погосян на пресс-конференции по делу Григoрия Хaчaтурова (20 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Փաստաբան Միհրան Պողոսյան
«Սա եղել է ՊՆ–ին ամրակցված տարածք, որը ՊՆ –ն որոշել է վաճառել։ Ավելին` դա անթույլատրելի արարք կամ գործարք չէ։ Վերջին 5 տարում վաճառվել է ՊՆ –ի ամրակացված տարածքներից 71 միավոր, ու ոչ մեկի մասին խոսք անգամ չի ասվել»,– հավելեց փաստաբանը։
Փաստաբանը պնդում է, որ ներկա իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի իր կարծիքին չհամաձայնող, որոշումներին ընդդիմացող անձանց նկատմամբ, հենց այդ է այս գործի հարուցման պատճառը։ «Ասում են, թե բացառված է, որ Հայաստանում գործ «կարեն» ինչ որ մեկի վրա, բայց փաստ է, որ Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տարել, գցել են Գրիգորի Խաչատուրովի գրպանը։ Գործ «կարելը» պոզով-պոչով չի լինում», - հայտարարեց Միհրան Պողոսյանը։
Նրա կարծիքով, Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ այս պայմաններում նորմալ իրավական երկրում չէր կարող իրականացվել քրեական հետապնդում։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։
Նշենք, որ Խաչատուրովի մեղադրանքը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում է։
Լրահոս
0