00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Սին ամփոփել են 3-ժամյա բանակցությունները․ ամենակարևորը

© Sputnik / Владимир АстапковичՊուտինն ու Սին ամփոփել են 3-ժամյա բանակցությունները
Պուտինն ու Սին ամփոփել են 3-ժամյա բանակցությունները - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Պուտինն ու Սին ամփոփել են 3-ժամյա բանակցությունները
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը երկու համատեղ փաստաթուղթ են ստորագրել՝ տնտեսական համագործակցության և գործընկերության խորացման ծրագրերի մասին:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ռուս-չինական հարաբերությունները հասել են իրենց պատմության ամենաբարձր մակարդակին: Տեղեկությունը նշված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցի արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան. դրանք հասուն են, կայուն և ինքնաբավ, դիմացել են միջազգային անհանգիստ իրադրությանն ու ենթակա չեն արտաքին ազդեցությանը:
Հայտարարության մեջ նաև կոչ է արվում ՆԱՏՕ-ին հարգել այլ պետությունների ինքնիշխանությունն ու դրանց շահերը և նշվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ներքին գործերին արտաքին ուժերի միջամտության, ինչպես նաև մի պետության կողմից մյուս երկրներին իրենց արժեքների պարտադրման դեմ են ու չեն ընդունում «բարձրագույն ժողովրդավարության» մասին թեզը:
ՌԴ-ն և Չինաստանը կարծում են, որ միջուկային տերությունները չպետք է իրենց տարածքներից դուրս միջուկային զենք տեղակայեն։ Հայտարարության մեջ նշվում է, որ միջուկային պատերազմում հաղթողներ լինել չեն կարող և այն երբեք չպետք է սանձազերծվի: Կողմերը նաև դեմ են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «փակ բացառիկ բլոկային կառույցների, բլոկային քաղաքականության և հակամարտող ճամբարների» ձևավորմանը:

Ուկրաինայի ճգնաժամի մասին

Ռուսաստանը ողջունում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործում դրական դեր խաղալու Չինաստանի պատրաստակամությունը և կառուցողական է համարում կարգավորման չինական ծրագրում շարադրված նկատառումները։ Չինաստանն իր հերթին դրական է գնահատում բանակցություններ սկսելու ՌԴ պատրաստակամությունը և այդ հարցում խաղաղության ու երկխոսության կողմնակից է:
Չինաստանի առաջնորդը նշել է, որ ուկրաինական կարգավորման հարցում Պեկինն առաջնորդվում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներով ու սկզբունքներով, հավատարիմ է օբյեկտիվ դիրքորոշմանը, պատրաստ է աջակցել հաշտեցմանն ու բանակցությունների վերսկսմանը:
«Մեր դիրքորոշումը հիմնված է հարցի բուն էության և ճշմարտության վրա։ Մենք միշտ խաղաղության ու երկխոսության կողմնակից ենք, ամուր կանգնած ենք պատմության ճիշտ կողմում», - ասել է Սի Ծինփինը։
Ռուսաստանը և Չինաստանը նաև կոչ են անում խուսափել ուկրաինական հակամարտությունում ճգնաժամի հետագա սրացումից՝ ընդհուպ մինչև դրա անվերահսկելի փուլ անցնելը:
«Անշուշտ, չենք շրջանցել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կարծում ենք, որ Չինաստանի կողմից հատկացված խաղաղ ծրագրի դրույթներից շատերը համահունչ են ռուսական մոտեցումներին և կարող են հիմք ընդունվել խաղաղ կարգավորման համար, երբ արևմուտքում և Կիևում դրան պատրաստ լինեն։ Սակայն առայժմ նրանց կողմից նման պատրաստակամություն չենք տեսնում», - ասել է Պուտինը լրագրողներին՝ ամփոփելով ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների արդյունքները։

Հակիրճ՝ կարևորի մասին

Ռուսաստանը վերահաստատում է իր հավատարմությունը «մեկ Չինաստանի» սկզբունքին և ընդունում, որ Թայվանը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է։ Նաև դեմ է Թայվանի անկախությանը ցանկացած ձևով, վճռականորեն աջակցում է չինական կողմի գործողություններին՝ ուղղված իր պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն։
ՌԴ-ն ու Չինաստանը մտահոգված են AUKUS -ի ստեղծման և ատոմային սուզանավերի կառուցման ծրագրերի հետ կապված ռիսկերով, կոչ են անում AUKUS-ին խստորեն կատարել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման իր պարտավորությունները։
ՌԴ-ն ու Չինաստանը մտահոգված են հրթիռային զենքի ոլորտում ԱՄՆ-ի ակտիվացմամբ, դրա ռազմակենսաբանական գործունեությամբ (պահանջում են պարզաբանումներ տալ այդ կապակցությամբ), պնդելով, որ ԱՄՆ-ն արագացնի քիմիական զենքի իր պաշարի վերացումը։
ՌԴ-ն ու ՉԺՀ-ն պատրաստվում են բարձրացնել ֆինանսական համագործակցության մակարդակը, ընդլայնել գիտական փոխանակումները՝ երկու երկրների տեխնոլոգիական առաջատարությունն ապահովելու համար, ամրապնդել համագործակցությունը գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտում, մեծացնել առևտրի ծավալները, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի զարգացման հաշվին։
ՌԴ-ն ու Չինաստանը դեմ են տիեզերքը զինված առճակատման համար օգտագործելու ու ՏՏ ռազմականացման փորձերին, նրանք կողմ են համացանցի բազմակողմ, իրավահավասար և թափանցիկ գլոբալ կառավարմանը։
Ռուսաստանը և Չինաստանը հաստատում են ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ միջազգային համակարգը վճռականորեն պաշտպանելու պատրաստակամությունը և դեմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցող բոլոր միակողմանի պատժամիջոցներին:
Լրահոս
0