Արմավիրի մարզում 53–ամյա կնոջ են ձերբակալել. կասկածում են, որ նա թմրամիջոց է իրացրել

© Photo : GP / Наручники
Наручники - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կնոջ տունը խուզարկել են, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու հոգեմետ դեղահաբեր հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա կնոջը ձերբակալել են թմրանյութեր իրացնելու կասկածով։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կինը հայտնաբերվել է և ձերբակալվել հենց Արևադաշտ գյուղում ու տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին։
Նախնական տվյալով՝ ձերբակալվածը տարբեր քաշերով թմրամիջոց է վաճառել մի խումբ անձանց։
Նրա տունը խուզարկել են և մարիխուանայի նմանվող զանգվածներ (ավելի քան 100 գրամ) ու հոգեմետ դեղահաբեր հայտնաբերել։
Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։
Մեղրիի մաքսակետում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը
Լրահոս
0