https://armeniasputnik.am/20230321/armenia-aviaynkerutjuny-veranvanvel-e-57033757.html
«Արմենիա» ավիաընկերությունը վերանվանվել է
«Արմենիա» ավիաընկերությունը վերանվանվել է
Ավիաընկերության հիմնադիրների խորհրդի հերթական նիստի օրակարգում եղել է այլընտրանք` կա՛մ գործունեության դադարեցում, կա՛մ ընկերության անվանափոխություն: 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T16:09+0400
2023-03-21T16:09+0400
2023-03-21T16:15+0400
հայաստան
ավիաընկերություն
չվերթ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27936368_0:64:1440:874_1920x0_80_0_0_cf0b24beb1a2d612c324d5c0e5f122ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը պաշտոնապես վերանվանվել է «Էյր Դիլիջանս»։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ վերանվանման պատճառն այն է, որ ոչ վաղ անցյալում Հայաստանում բացվել են մի շարք համանուն ավիաընկերություններ։ Բացի այդ, չվերթեր են բացվել նույն ուղղություններով, ուր թռիչքներ է իրականացրել «Արմենիա» ավիաընկերությունը:Ավիաընկերության հիմնադիրների խորհրդի հերթական նիստի օրակարգում եղել է այլընտրանք` կա՛մ գործունեության դադարեցում, կա՛մ ընկերության անվանափոխություն: Ընտրել են երկրորդ տարբերակը։Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը«Այսօր առավոտյան` ժամը 10:10-ին, իրականացվել է «Էյր Դիլիջանս» ավիաընկերության առաջին չվերթը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով»,–նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` «Արմենիա» ավիաընկերության ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Առաջին չվերթը իրականացվել է 2016 թվականի հունիսին։Ավիաընկերությունը իրականացրել է կանոնավոր չվերթեր դեպի Լիոն, Թել Ավիվ, Բեյրութ, Մոսկվա, Վորոնեժ, Միներալնիե Վոդի: Ավիաընկերությունը իրականացրել է նաև չարտերային թռիչքներ հետևյալ ուղղություններով` Բարսելոնա, Վենետիկ, Լառնակա, Հերակլիոն, Ռոդոս, Սալոնիկ, Թեհրան, Բաղդադ, Էրբիլ:Ուր կարելի է մեկնել հայկական ավիաընկերություններովԱյսօր Հայաստանում գործում է հինգ ավիաընկերություն՝ «Armenia»–ն (2015), « Armenia Airways»–ը (2018), «FlyOne Armenia»–ն (2019), « Fly Arna»–ն (2022), « Armenian Airlines»–ը (2022):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27936368_0:0:1280:960_1920x0_80_0_0_4fe0845e64584ebd66190d6d863da50c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ավիաընկերություն, չվերթ
հայաստան, ավիաընկերություն, չվերթ
«Արմենիա» ավիաընկերությունը վերանվանվել է
16:09 21.03.2023 (Թարմացված է: 16:15 21.03.2023) Ավիաընկերության հիմնադիրների խորհրդի հերթական նիստի օրակարգում եղել է այլընտրանք` կա՛մ գործունեության դադարեցում, կա՛մ ընկերության անվանափոխություն:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը պաշտոնապես վերանվանվել է «Էյր Դիլիջանս»։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերանվանման պատճառն այն է, որ ոչ վաղ անցյալում Հայաստանում բացվել են մի շարք համանուն ավիաընկերություններ։ Բացի այդ, չվերթեր են բացվել նույն ուղղություններով, ուր թռիչքներ է իրականացրել «Արմենիա» ավիաընկերությունը:
«Բրենդի նմանության չարաշահումը մոլորության մեջ է գցել մեր ուղևորներին, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ավիաընկերության համբավի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերության հիմնադիրների խորհրդի հերթական նիստի օրակարգում եղել է այլընտրանք` կա՛մ գործունեության դադարեցում, կա՛մ ընկերության անվանափոխություն: Ընտրել են երկրորդ տարբերակը։
«Այսօր առավոտյան` ժամը 10:10-ին, իրականացվել է «Էյր Դիլիջանս» ավիաընկերության առաջին չվերթը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` «Արմենիա» ավիաընկերության ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Առաջին չվերթը իրականացվել է 2016 թվականի հունիսին։
Ավիաընկերությունը իրականացրել է կանոնավոր չվերթեր դեպի Լիոն, Թել Ավիվ, Բեյրութ, Մոսկվա, Վորոնեժ, Միներալնիե Վոդի: Ավիաընկերությունը իրականացրել է նաև չարտերային թռիչքներ հետևյալ ուղղություններով` Բարսելոնա, Վենետիկ, Լառնակա, Հերակլիոն, Ռոդոս, Սալոնիկ, Թեհրան, Բաղդադ, Էրբիլ:
Այսօր Հայաստանում գործում է հինգ ավիաընկերություն՝ «Armenia»–ն (2015), « Armenia Airways»–ը (2018), «FlyOne Armenia»–ն (2019), « Fly Arna»–ն (2022), « Armenian Airlines»–ը (2022):