Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա մեկ զոհ

© press office of the Rescue Service of the MIA of RAԱվտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա մեկ զոհ
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա մեկ զոհ - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա մեկ զոհ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«MAN» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորը, կա մեկ զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Այսօր ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած։
© press office of the Rescue Service of the MIA of RAԱվտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա մեկ զոհ
ДТП у села Урцаландж (21 марта 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա մեկ զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Լ․ Ս․, ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է։
Լրահոս
0