Կապան-Վերին Խոտանան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԿապան-Վերին Խոտանան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին
Կապան-Վերին Խոտանան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Կապան-Վերին Խոտանան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին, կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, այսօր` ժամը 18:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԿապան-Վերին Խոտանան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին
Дорожно-транспортное происшествие в Капане (21 марта 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Կապան-Վերին Խոտանան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին
«Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ford Escort» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ․) բախվել է մոտակա ժայռին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։
Լրահոս
0