00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Կոնջորյանը հաստատեց

© Photo : official site of the Prosecutor General's office of RAԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Անահիտ Մանասյան
Բաժանորդագրվել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի խոսքով` Անահիտ Մանասյանը համապատասխանում է սահմանված նորմերին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Տեղեկությունը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ իշխանությունը վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել, սակայն ՔՊ-ական պատգամավորներին չի ասվել գործադիրից, թե ով է թեկնածուն։
Կոնջորյանի խոսքով` հունվարի 23–ից հետո, երբ Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ–ի պաշտոնից, մանրակրկիտ դիտարկել են տարբեր թեկնածուների ու փորձել գտնել լավագույն լուծումը։
«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց նա։
Խմբակցության ղեկավարը չհամաձայնեց այն դիտարկումներին, թե ընտրել են իշխանությանը լոյալ թեկնածուի։
«Մենք շատ պաշտոններում ընտրել ենք այնպիսի թեկնածուների, որոնք հանդես են եկել ու շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք այդքան էլ իշխանության սրտով չեն»,– ասաց Կոնջորյանը։
Նա հավելեց, որ Անահիտ Մանասյանը համապատասխանում է սահմանված նորմերին։
Կոնջորյանի խոսքով` իրենք հասկանում են, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իրականացնի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և չի կարող ունենալ որևէ կաշկանդվածություն, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իրեն ընտրել։
Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ՄԻՊ թեկնածուի առաջադրման հետ կապված քննարկում չի եղել ընդիմության հետ, քանի որ ընդդիմությունը որևէ թեկնածուի անուն չի առաջադրել։
Հիշեցնենք` հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։
Լրահոս
0