00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սկսել են բաց աչքերով նայել ՀՀ–ում առկա խախտումներին. Թովմասյանը` Պետդեպի զեկույցի մասին

ՀՀ–ում ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ. Թովմասյան
Բաժանորդագրվել
Թագուհի Թովմասյանի խոսքով` ՀՀ–ում ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ։
ԱՄՆ–ի պետդեպարտամենտն ու տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներ սկսել են իրականության աչքերով նայել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող խախտումներին, խոշտանգման դեպքերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած զեկույցին։
ԱՄՆ–ի պետքարտուղարությունը մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են ուժային կառույցների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ:
«2018թ.–ից հետո բոլորի մոտ կար տեսակետ, թե ՀՀ–ն անշրջելիորեն գնում է ժողովրդավարական ուղիով, և մարդու իրավունքների պաշտպանության առումով որևէ խախտում չի կարող արձանագրվել, բայց իրականում հիմա տեղի են ունենում ավելի մերժելի երևույթներ, որոնք նախկինում եթե անգամ կային, ապա այդ չափի ու մակարդակի չէին։ Իհարկե լավ է, որ ԱՄՆ–ի պետդեպարտամենտն ահազանգել է մեր երկրում դատական իշխանության անկախության մեծապես վտանգված լինելու մասին, բայց վատ է, որ չեն արձանագրել, թե շատ դեպքերում խախտումներն իրականացվել են քաղաքական իշխանության կողմից»,– ասաց Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ մեր անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումների դեպքերը պարբերաբար հանրայնացվում են, ՔԿՀ–ներում նույնիսկ գրանցվում են ինքնասպանություններ, հետևաբար պետք է հանգամանորեն քննվեն այդ դեպքերի դրդապատճառները։ Թովմասյանը նույնպես տեղեկություններ է ստացել խոշտանգման տարբեր ձևերի ու դրսևորումների մասին, և հանձնաժողովն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
«Բավականին շատ են ահազանգերն այն մասին, որ դատախազները խոչընդոտում են վաղաժամկետ ազատ արձակման իրականացումը։ Արդարադատության նախարարին այդ կապակցությամբ գրություն եմ ուղարկել, որ գոնե կալանքի ռեժիմը մի քիչ թուլացնեն։ Եթե մարդը դատարանի վճռով ենթարկվում է կալանքի, ապա դժվար է ակնկալել հետքայլ դեպի ազատություն։ Ավելի շատ իրականացվում են պատժիչ գործողություններ, քան ուղղիչ աշխատանքներ։ Չի կիրառվում խրախուսանքի մեխանիզմը, որպեսզի մարդիկ հետագայում հանցագործություն չանեն»,– ասաց մեր զրուցակիցը։
ՀՀ–ն 2023թ. տնտեսական ազատության ինդեքսով 22 տարում ամենացածր ցուցանիշն է արձանագրել
Թովմասյանի պնդմամբ` ուժային մյուս օղակները, որոնք առնչվում են դատապարտյալներին ներում շնորհող հանձնաժողովի գործունեության հետ, երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ինչի հետևանքով իսկապես իրենց վարքագիծը վերանայած, ուղղված կամ դրան ձգտող քաղաքացիները հնարավորություն չեն ունենում օգտվելու օրենքով իրենց վերապահված իրավունքից, այսինքն` վաղաժամ ազատմանն առնչվող օրենքը գրված է, սակայն չի կիրառվում։
«Գործադիր մարմնի ներկայացուցիչը` ի դեմս արդարադատության նախարարի, ուղիղ հանդիպումների միջոցով կարող է շատ հանգիստ հրահանգներ տալ արդարադատություն իրականացնող դատական բարձրագույն մարմնի ղեկավարին։ Սրանից ավել ինչ փաստ են ուզում։ Նման փաստեր ՀՀ–ում, ցավոք, շատ կան»,– ընդգծեց Թովմասյանը։
Նրա խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում պատկերացնում են բացառապես նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ քրեական գործեր հարուցելու կամ հանրային դաշտում նրանց պախարակելու տեսքով, մինչդեռ գործող պաշտոնյաները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, նույնպես կարողանում են հարստանալ, ինչի մասին ապացույցները բազմաթիվ են։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը վերոհիշյալ զեկույցը կազմել է 200 երկրներում առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու արդյունքում։
Լրահոս
0