00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքանով է «աշխատող» Դոնբասի մոդելը. փորձագետը ամփոփում է Միրզոյանի մոսկովյան այցը

© Sputnik / Валерий МельниковՍերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը
Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մելքոնյանի խոսքով` նույնիսկ հայերի համար այնպիսի վատագույն սցենարը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի ինտեգրումն է Ադրբեջանի հետ, դժվար կլինի իրականացնել Բաքվի ներկայիս քաղաքականության ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի համեմատությունը Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի միջև ցույց է տալիս, որ Մոսկվայում հասկանում են, թե ինչպիսին պետք է լինի Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչման գործընթացը և ինչպիսի բանակցություններ կարող են լինել դրա վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Սերգեյ Մելքոնյանը` ամփոփելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստանի դաշնություն։
Սերգեյ Լավրովը Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերին, նշել էր, որ սատարում է վարչապետ Փաշինյանի դիրքորոշմանը, որ պետք է հարցը լուծվի ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Եվ այդ համատեքստում նա հիշել է Դոնբասի և «Մինսկի համաձայնագրերի» մասին` ընդգծելով, որ այն, ինչ ժամանակին ցանկանում էին Դոնբասի ժողովրդի համար, ամփոփված էր այդ համաձայնագրերում` լեզվի, աշխատանքի, երեխաներին մայրենի լեզվով մեծացնելու դաստիարակելու իրավունքները, և այս ամբողջությունը անհրաժեշտ է լինելու նաև ԼՂ ժողովրդի համար։
Մելքոնյանի խոսքով` ՌԴ-ում Արցախի հիմնահարցը ճիշտ հասկանալու համար հիշատակում են Դոնբասի մոդելը, որը կիրառվել է այն ժամանակ, երբ ռուսախոս քաղաքացիներին ճնշել են Ուկրաինայում։
Նման համեմատության մեջ կարևոր էր այն, որ այդ օրինակը ցույց է տալիս, թե հակամարտող կողմերը ինչ պետք է անեն, որպեսզի իրականացնեն պայմանավորվածությունները։
«Բայց այդ մոդելը փաստացի չի աշխատում, եթե մյուս կողմը ընդհանրապես պատրաստ չէ և շարունակում է իր հակահայկական քարոզչությունը և քաղաքականությունը։ Այդ առումով պաշտոնական Երևանը Մոսկվային ասաց, որ ընդունում է միջնորդների առաջարկած խաղի կանոնները` Արցախն Ադրբեջանի կազմում իրավունքների վերաբերյալ հարցեր քննարկվեն, բայց զուգահեռ Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ պատրաստ չէ ինտեգրմանը»,–ասաց փորձագետը։
Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհի ՝ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը, արցախցիների գազի և էլեկտրաէներգիայի պարբերական անջատումները ցույց են տալիս, որ հայկական կողմի համար նույնիսկ այնպիսի վատագույն սցենարը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է Ադրբեջանի կազմում, մեծ հարցականի տակ է։ Այս համատեքստում արևելագետը նշում է` եթե Հայաստանը հետագա փուլում պատրաստ լինի նորից դառնալ Արցախի հանրության անվտանգության երաշխավորներից մեկը, որևէ մեկը Մոսկվայից կամ Բրյուսելից չի կարող դրա համար պատժել կամ դատապարտող հայտարարություններ հնչեցնել։ Կհասկանան և կընդունեն այն քաղաքականությունը, որը Հայաստանը կարող է վարել պայմանավորվածությունների փլուզման պարագայում։
Թեպետ Լավրովի կողմից Դոնբասի հետ համեմատությունը, Մելքոնյանի կարծիքով, կարող է ընկալվել որպես մեսիջ ուղղված Ադրբեջանին, սակայն ավելի կտրուկ ինչ-որ գործողությունների Ռուսաստանը պատրաստ չէ, և ինքն իր համար նոր ֆրոնտ չի բացի։
ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նոր ամսաթիվը քննարկվում է. Լավրով
«Բայց փաստացի հաշվի առնելով, որ Ռուսաստանի խաղաղապահներն են այնտեղ հսկում իրավիճակը, Ռուսաստանը ներգրավված կլինի այդ ընդհանուր պրոցեսին։ Նաև Լավրովն ակնարկեց Ղարաբաղում ինքնակառավարման մարմինների գոյության մասին, դա կարող է ուղղված չլինել Արցախի նախագահին, բայց ժողովրդավար մարմինները կարող են աշխատել հայկական լեզվով ընտրություն անցկացնել` հաշվի առնելով իրենց օրենսդրությունը և այլն։ Եվ Ռուսաստանը պետք է հսկի նաև այդ պրոցեսը։ Ու եթե ինչ-որ խնդիրներ լինեն, այո, Ռուսաստանը կարող է միջամտել»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է երկու գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, Մելքոնյանի կարծիքով, դրանով որոշակի հաղթահարվեց առկա լարվածությունը, ինչն առաջացել էր Միրզոյանի կողմից մոսկովյան բանակցություններից հրաժարվելուց հետո։
Այստեղ նա ընդգծում է Մոսկվայի կառուցողական կեցվածքը, որն արտահայտվեց հայտարարությունների տեսքով` բանակցությունները շարունակելու, սահմանին աշխատանքներ ծավալելու վերաբերյալ։
«Այդ առումով ՌԴ-ն փաստացի նշեց, որ հայկական կողմը պատրաստ է, մենք պատրաստ ենք և պետք է սպասել Ադրբեջանի պատասխանին»,–ասաց նա։
Ըստ փորձագետի` կողմերի միջև միայն «չհաղթահարված տարաձայնությունները» կապված եմ ԵՄ դիտորդների հետ, սակայն հանդիպմանը փաստացի երկու կողմն էլ ընդգծել է, որ Հայաստանը դեռ չի մերժել ՀԱՊԿ-ի պատվիրակություն ուղարկելու առաջարկը։ Հետևաբար ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստանում գտնվելը կբալանսավորի ԵՄ դիտորդական առաքելությանը։
Հիշեցնենք, որ մարտի 20–ին Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Եռակողմ հայտարարությունը պետք է կատարել առանց իմպրովիզացիաների. Լավրով
Լրահոս
0