00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուկրաինային աղքատացված ուրանով զենքի մատակարարումը ՌԴ–ին նետված ձեռնոց է. փորձագետ

Ուկրաինային աղքատացված ուրանով սպառազինության մատակարարումը ՌԴ–ին նետված ձեռնոց է
Բաժանորդագրվել
Ռազմաքաղաքական փորձագետ Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք փոխանցելու թեմային։
Փաստ է, որ աղքատացված ուրանով սպառազինության կիրառման ժամանակ միջուկային տարր է օգտագործվում, և եթե նման բան կիրառվի ռուս–ուկրաինական կոնֆլիկտում, ապա նոր թափ, իմաստ և որակ կհաղորդվի հակամարտությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմաքաղաքական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարել էր, որ Բրիտանիան Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք կփոխանցի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակադարձել էր` ասելով, որ եթե հավաքական Արևմուտքը սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել, ապա Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել:
«Աղքատացված ուրան պարունակող պարկուճներ, օրինակ, ԱՄՆ–ն ժամանակին կիրառել է Վիետնամում, Իրաքում, Հարավսլավիայում։ Այդ պարկուճներն անշուշտ հետևանքներ թողնում են` առաջացնելով հզոր պայթյուն, որոնց արդյունքում ավելի հեշտ են խոցվում ռազմական մեքենաների զրահները։ Փաստորեն Ռուսաստանին ձեռնոց է նետված, քանի որ միջուկային մարտագլխիկների օգտագործումը հակամարտության սահմանները բավականին կմեծացնի, իսկ Ռուսաստանն այդ քայլին անպայման կպատասխանի»,– ասաց Նահապետյանը։
Նրա կարծիքով` Մեծ Բրիտանիան, սակայն, հրաշալի գիտակցում է, որ միաբևեռ աշխարհն արդեն փլուզվում է, և հենց այդ ֆոնին Մոսկվայում կայացավ երկու գերտերությունների` Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը։
«Պատահական չէ, որ Մեծ Բրիտանիան վերոհիշյալ հայտարարությամբ հանդես եկավ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հանդիպման նախօրեին։ Ակնհայտ է, որ էսկալացիան ավելի մեծ թափ է հավաքելու, քանի որ Արևմուտքն ամեն կերպ փորձում է պահպանել միաբևեռ աշխարհակարգը»,– ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Վաշինգտոնից հնչած հայտարարությանը, որ ԱՄՆ–ն, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, չի պատրաստվում աղքատացված ուրանով սպառազինություն տրամադրել Ուկրաինային, Նահապետյանն ընդգծեց, որ դա հերթական կեղծիքն է։
«Ռուս–ուկրաինական հակամարտությունն իրականում Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի և նրա ռազմաքաղաքական դաշինքի` ՆԱՏՕ–ի կողմից է վարվում։ Տեղի է ունեցել ուղղակի դերերի վերաբաշխում, և ԱՄՆ–ն պատասխանատվության ամբողջ բեռը դնում է Մեծ Բրիտանիայի վրա, որն իր հերթին ընդամենը մի օղակն է տվյալ բախումը հրահրելու, եվրոպական երկրների տնտեսությունները ոչնչացնելու և Ռուսաստանի ներսում պայթյուն առաջացնելու գործում, որպեսզի ռուս ժողովրդին հանեն սեփական իշխանությունների դեմ»,– ասաց Նահապետյանը։
Փորձագետը հիշեցրեց ՌԴ–ի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի` Մոսկվան պատրաստ է միջուկային հակահարված հասցնել ոչ միայն իր անվտանգությանը սպառնացող երկրներին, այլև նման որոշումներ կայացնող կենտրոններին, և այդպիսի հայտարարություններով Արևմուտքը պարզապես ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին։
Նշենք, որ Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։
Կիևին ուրանով արկերի մատակարարումը համաշխարհային ողբերգության է տանում. Վոլոդին
Լրահոս
0