00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիր–Գյումրի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները վերսկսվել են. Սանոսյան

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներկա պահին այդ հատվածում աշխատող ընկերությունը բետոնային աշխատանքներ է իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արմավիր–Գյումրի պետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն վերսկսվել են։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ի պատասխան ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։
Իշխանական պատգամավորը նշեց, որ այդ հարցով իրեն դիմել են Անի համայնքի բնակիչները` Լուսաղբյուր, Շիրակավան, Գուսանագյուղ, Իսահակյան բնակավայրեր կատարած այցի ընթացքում։
Նա նշեց, որ նախորդ տարվա վերջին իրականացվել են որոշակի աշխատանքներ` հեռացվել է վերին շերտը, սակայն աշխատանքները դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով։
Գնել Սանոսյանը հայտնեց, որ այդ ամբողջ ճանապարհահատվածից վերցրել են ամենաանբարեկարգ` 29 կմ հատվածը, որը փաստաթղթերում անվանում են Գյումրի–Իսահակյան ճանապարհ։
«Այդ ամբողջ 29 կմ–ի համար կա շինարարական ընկերություն, որն անցած տարի սկսել է աշխատել, այս տարի էլ շարունակում է։ Մի քանի օր առաջ եղել եմ Անիում, իմացա, որ ընկերությունն արդեն տեխնիկան տեղափոխել է ու սկսել են որոշակի աշխատանքներ։ Երևի բնակավայրի հատվածում չեն, այդ պատճառով բնակիչները չեն նկատել»,– նշեց Սանոսյանը։
Նախարարի խոսքով` եղանակային պայմաններն արդեն բարելավվում են, և արդեն իսկ բետոնային աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հետո էլ ճանապարհի շարվածքի վրա շարունակեն գործը։ Ըստ նրա` Անի համայնքի բնակիչները կտեսնեն, որ գործընթացն ակտիվ փուլ է մտնում։
Հարցին, թե ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները երբ ավարտին կհասցվեն, Սանոսյանը վստահեցրեց` ընթացիկ տարում։
Սանոսյանը նաև շեշտեց, որ Հայաստանում քանդված ճանապարհները շատ են, բայց քանդել են՝ կառուցելու նպատակով։
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման խորհրդանիշը. Անիի կամրջի բացառիկ կադրերը
«Նպատակը հետևյալն է` հատկապես քաղաքային կամ գյուղական բնակավայրերում որևէ ճանապարհ ասֆալտապատելուց առաջ փորձել փոխել բոլոր հնարավոր կոմունիկացիաները, որպեսզի կարիք չլինի նոր ասֆալտապատված հատվածները կտրել ինչ–որ աշխատանքներ կատարելու համար»,– նշեց ՏԿԵ նախարարը։
Խոսելով Գորիսում ճանապարհների հիմնանորոգման մասին, նա ընդգծեց, որ այնտեղ 2 ծրագիր է իրականացվում։ Մեկը ջրամատակարարման և ջրահեռացման հետ է կապված, մյուսն էլ տուրիզմի ծրագրով մի շարք փողոցների ու մայթերի ասֆալտապատման և սալիկապատման հետ կապված աշխատանքներ են։ Դրանք բավական ծավալուն գործընթացներ են, միայն 2-րդ փուլի արժեքը մոտ 1.5 մլրդ դրամ է, խոշոր գումար է հատկացվել նաև ջրագծերի փոփոխության համար։
Լրահոս
0