Լոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

© Photo : Facebook / ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինԼոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Լոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2023
Լոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտադրամասում անցկացված ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով կասեցրել է Լոռու մարզում գործող «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությանը։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ստուգումների արդյունքում կաթնամթերքի արտադրամասում իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Արտադրական տարածքը ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով։ Բացի այդ, հատակի մակերևույթը եղել է քայքայված, առաստաղը՝ բորբոսնած, իսկ սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Инспекционный орган по безопасности пищевых продуктов приостановил деятельность ООО Братья Думикян (Лорийская область, община Ташир) - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2023
Արտադրամասի առաստաղը
ՍՊԸ–ին ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար:
Инспекционный орган по безопасности пищевых продуктов приостановил деятельность ООО Братья Думикян (Лорийская область, община Ташир) - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2023
Կաթնամթերքի արտադրամասում
Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Լրահոս
0