https://armeniasputnik.am/20230322/otarerkrja-uzheri-nerkajutjuny-taratsashrjanum-ajl-npatak-e-hetapndum-ali-bagheri-57068655.html
Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի
Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի
Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ իր երկրիը վստահելի գործընկեր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T13:44+0400
2023-03-22T13:44+0400
2023-03-22T14:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
տարածաշրջան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1d/38084197_0:108:1100:727_1920x0_80_0_0_dfa4e3cc8e927b571b3343d04deef519.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Տարածաշրջանի երկրներն են խաղաղության երաշխավորը, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող խաղաղություն ապահովել. նրանք այլ նպատակներ են հետապնդում։ News.am-ի ու Հ1-ի լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երևանում գտնվող Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։Նրանից հետաքրքրվել են նաև, թե ինչպե՞ս կգնահատի Ադրբեջանի այն գործելաոճը, որ շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, 100 օր շրջափակված է պահում Լաչինի միջանցքը՝ չնայած ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի որոշմանը։Միաժամանակ, Բաղերին նշեց, որ Իրանի համար հարևանների հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է, և Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Նա հայտնել է, որ շատ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև փոխնախարարներից մեկի հետ։ Հանդիպումների ընթացքում, ըստ Իրանի ԱԳ փոխնախարարի, ընդգծվել է պաշտոնական Թեհրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում. «Իրանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»։ Վերելք կհաղորդենք հայ–իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներինՀիշեցնենք, որ Բաղերին երեկ թվիթերյան իր էջում հայտնել էր, որ երկօրյա այցով ՀՀ է գալիս հայ գործընկերների հրավերով։Հավելենք, որ 2022-ի նոյեմբերի վերջին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորությամբ կայացել էր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1d/38084197_0:5:1100:830_1920x0_80_0_0_14f3e8a22f7dfb197e141cd3fdf38ab8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տարածաշրջան , արտաքին գործերի նախարարություն (ագն)
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տարածաշրջան , արտաքին գործերի նախարարություն (ագն)
Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի
13:44 22.03.2023 (Թարմացված է: 14:36 22.03.2023) Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ իր երկրիը վստահելի գործընկեր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Տարածաշրջանի երկրներն են խաղաղության երաշխավորը, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող խաղաղություն ապահովել. նրանք այլ նպատակներ են հետապնդում։
News.am-ի ու Հ1-ի լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երևանում գտնվող Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
Նրանից հետաքրքրվել են նաև, թե ինչպե՞ս կգնահատի Ադրբեջանի այն գործելաոճը, որ շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, 100 օր շրջափակված է պահում Լաչինի միջանցքը՝ չնայած ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի որոշմանը։
«Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան կայունության հաստատմանը հասնել: Իրանն իր ողջ հնարավորությունն ու ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով խնդիրներին լուծում տալու համար։ Ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար»,-ասաց նա:
Միաժամանակ, Բաղերին նշեց, որ Իրանի համար հարևանների հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է, և Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Նա հայտնել է, որ շատ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև փոխնախարարներից մեկի հետ։
Հանդիպումների ընթացքում, ըստ Իրանի ԱԳ փոխնախարարի, ընդգծվել է պաշտոնական Թեհրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում. «Իրանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»։
Հիշեցնենք, որ Բաղերին երեկ թվիթերյան իր էջում հայտնել էր, որ երկօրյա այցով ՀՀ է գալիս հայ գործընկերների հրավերով։
Հավելենք, որ 2022-ի նոյեմբերի վերջին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորությամբ
կայացել էր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։