https://armeniasputnik.am/20230322/parekajin-tsarajutjan-peti-teknatsu-en-gtel-zhvoghvovurd-57059581.html
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Փնտրում են համակարգից մեկին, ով ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու և կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T10:36+0400
2023-03-22T10:36+0400
2023-03-22T10:36+0400
հայաստան
պարեկային ծառայություն
պաշտոն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/0f/46714142_0:96:1600:996_1920x0_80_0_0_c43b488dedbad8a137c40bc3943ec9ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Իրավապահ համակարգում գտել են պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուին. նա նոր ձևավորված ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։«Իրավապահ համակարգում նրա թեկնածությունը կառաջարկեն. կհամաձայնի նա, թե ոչ, ցույց կտա ժամանակը»,– գրում է պարբերականը:Թերթը նշում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, երկար ժամանակ պարեկային ծառայության պետ չի կարողանում գտնել. փնտրում են համակարգից մեկին, ով ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու և կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվեց պաշտոնից։ Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տևական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն եւ վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։ Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/0f/46714142_0:52:1355:1068_1920x0_80_0_0_90ae4f84731a2c700074a7e9a63fa94f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պարեկային ծառայություն, պաշտոն
հայաստան, պարեկային ծառայություն, պաշտոն
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Փնտրում են համակարգից մեկին, ով ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու և կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Իրավապահ համակարգում գտել են պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուին. նա նոր ձևավորված ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Իրավապահ համակարգում նրա թեկնածությունը կառաջարկեն. կհամաձայնի նա, թե ոչ, ցույց կտա ժամանակը»,– գրում է պարբերականը:
Թերթը նշում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, երկար ժամանակ պարեկային ծառայության պետ չի կարողանում գտնել. փնտրում են համակարգից մեկին, ով ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու և կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն
ազատվեց պաշտոնից։ Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տևական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն եւ վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։ Երիտասարդը
ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու
կալանավորվեց։