00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառերը հիվա՞նդ են, թե՞ տգեղ. ամռան շոգերին ընդառաջ Կասկադի մոտ ծառաջարդ է

НКО "Озеленение и охрана окружающей среды" вырубает деревья на улице Московян
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Բաժանորդագրվել
Կասկադի մոտակայքում արդեն հատվել են շուրջ 30 և ավելի տարի առաջ տնկված թեղիները, որոնք փոխարինվելու են սակուրաներով։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Ծառը ենթակա է հատման և փոխարինման». այսպիսի գրությամբ ծանուցման թերթիկներ են փակցված Երևանի տարբեր փողոցներում` ծառերի վրա։ Այդ թերթիկներից կա ոչ միայն հաստաբուն, հին կամ հիվանդ, այլև ընդամենը մի քանի տարի առաջ տնկված ծառերի վրա։ Պատճառաբանվում է, որ դրանք բոլորը դեֆորմացված են և ոչ կենսունակ։ Հատումը սկսվել է այսօր Մոսկովյան փողոցից՝ Կասկադ համալիրին հարող տարածքից։ Sputnik Արմենիան այցելել է Կասկադ և տեղում ծանոթացել իրավիճակին։
Ծառը ենթակա է հատման և փոխարինման
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Ծառը ենթակա է հատման և փոխարինման
Հատվել են մայթեզրին տնկված ծառերը, որոնց մի մասն անգամ չորացած չէին, պարզվում է` շուրջ 30 և ավելի տարեկան թեղիների փոխարեն սակուրաներ են տնկելու։ Նույն ճակատագիրն է սպասում նաև սրճարանների տարածքում եղած ծառերին։
Կտրված ծառ
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Կտրված ծառ
Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային ծառահատումները բուռն քննարկումների և դժգոհությունների առիթ են դարձել երևանցիների շրջանում։ Կասկադի մոտ հավաքվել էին անհանգստացած բնակիչները, որոնք ցանկանում էին իմանալ, թե ինչ է կատարվում և ինչ է լինելու հետո։
Մտահոգ քաղաքացիներ
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Մտահոգ քաղաքացիներ
«Ես այս տարածքում եմ ապրում, տարիներ շարունակ տեսնում եմ, որ այս ծառերը ծաղկում են։ Ովքե՞ր են այդ մասնագետները, որ որոշել են, թե այստեղի բոլոր ծառերը հատման ենթակա են։ Սա մարազմ ա։ Քաղաքի կենտրոնում, այս հատվածներում, որ սիրուն այգի է, սրճարաններ կան, շատ մարդիկ են լինում, ամառվա շեմին կտրում են ծառերը, որ մարդիկ շոգից մեռնե՞ն։ Քանի՞ տարի հետո են այդ փոքր ծառերը նույն էֆեկտը տալու»,– ասաց բնակիչներից մեկը` Սվետլանան։
Մոսկովյան փողոց
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Մոսկովյան փողոց
Մեկ այլ քաղաքացի էլ ցավով նշեց, որ բնության մասնիկները կրճատվում են, ոչ հիվանդ ծառերն էլ են կտրում։ Ըստ նրա` հիվանդ ծառերը կարելի է կտրել, բայց միայն տեսքի համար բոլորը հատելը ճիշտ որոշում չէ։
Այս դժգոհություններին ի պատասխան քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, որը չներկայացավ, պնդեց` այդ տարածքի ծառերի 70 տոկոսը հիվանդ են, իսկ այժմ փոխարինվում են ավելի գեղեցիկ ու քաղաքին հարիր ծառերով։ Հարցին, թե ծառերն այնուամենայնիվ հիվանդ էին, որ հատում են, թե ուղղակի տգեղ տեսք էին հաղորդում Երևանին, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց` հիվանդ էին, բայց գեղեցիկ տեսքը կարևոր է։
Տարածքում էր նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ծառահատման և փոխարինման վերաբերյալ քննարկում է եղել այս տարվա փետրվարին, մասնակցել են մի շարք գիտնականներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, և նրանք միաձայն են նման որոշում կայացրել։
«Երևանում կանաչ տարածքները մեկ շնչին ընկնող չափաբաժնով շատ քիչ են, և հենց այդ քչի մեջ էլ մի մասը զբաղեցված է անպիտան ծառերով։ Մենք ոչ մի վատ բան չենք անում, ոչ թե անպիտան ծառերն ենք հեռացնում, այլ այդ քիչ տարածքները փորձում ենք զբաղեցնել պիտանի ծառերով։ Դրանք տնկման պահին կկատարեն իրենց գործառույթը, ինչի համար նախատեսված են»,– ասաց Բեգոյանը։
Նա ընդգծեց, որ բերվել են պատրաստի սաղարթներով 10 տարեկան ծառեր, որպեսզի դրանք անմիջապես սկսեն կատարել ֆունկցիան, ստվեր ապահովեն մարդկանց համար շոգ եղանակին։ Սայաթ–Նովա պողոտայում նախատեսվում է սոսիներ տնկել, որոնք էկոլոգիապես լուրջ խնդիրներ կարող են լուծել։ Քաղաքապետարանը նաև որոշել է ոռոգման համակարգ անցկացնել, որպեսզի նոր տնկված ծառերի խնամքը հեշտ լինի։
Արմեն Բեգոյան
Директор НКО Озеленение и охрана окружающей среды Армен Бегоян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Արմեն Բեգոյան
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Երևանում թեղիները խնդիր ունեն, բայց ոչ զանգվածային, և դրանք դեռ կարող էին ծառայել, իսկ հացենիները հատելուն նա բացարձակապես համաձայն չէ։
«Թեղին ամենափոշեկլանող և ջրադիմացկուն ծառատեսակն է։ Թեղին, հացենին, սաֆորան բանվոր ծառատեսակներ են և իդեալական մեր մայրաքաղաքի պայմանների համար։ Ծառը քաղաքում դրվում է էկոծառայություն մատուցելու համար, իսկ գեղեցիկ ծառերը դրվում են այգու տարածքում։ Թեղին տնկվել է Երևանում փոշու մակարդակն իջեցնելու նպատակով և գրեթե խնամք չի պահանջում` ի տարբերություն սակուրայի։ Այդ ծառը Երևանի պայմանների համար ընդհանրապես պիտանի չէ և թեղիի նման երկարակյաց չէ, ինչպես նաև փոքր սաղարթ ունի»,– նշեց փորձագետը։
Վարդանյանի խոսքով` այսօր Երևանում շինարարության պատճառով տագնապալի էկոլոգիական վիճակ է, և նոր տնկվող ծառատեսակներն էկոծառայություններ մատուցելու ունակությամբ պետք է մի քանի անգամ գերազանցեն նախորդին։
Քրիստինա Վարդանյան
Бывшая замдиректора НКО Озеленение и охрана окружающей среды Кристине Варданян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Քրիստինա Վարդանյան
Մասնագետն առաջարկեց նման ծրագիր իրականացնել փորձնական տարբերակով (մեկ փողոցում) և միայն դրական արդյունքից հետո լայնամասշտաբ հատման և փոխարինման աշխատանքներ սկսել։ Այս իրավիճակում նա առավել նպատակահարմար է համարում առաջին հերթին նոր տարածքներում զանգվածային կանաչապատման գործընթաց իրականացնելը։
Հատված ծառ
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Հատված ծառ
Լրահոս
0