00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արբիտրաժային կենտրոնի համար կառավարությունը կվերցնի ԳԱ շենքերից մեկը

© WikiwandԳԱԱ գլխավոր մասնաշենքը
ԳԱԱ գլխավոր մասնաշենքը - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
ԳԱԱ գլխավոր մասնաշենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կենտրոնի երեք համահիմնադիրներից երկուսը ԱՄՆ–ում գրանցված կազմակերպություններ են:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ պետական բյուջեից 25 800 000 դրամ է հատկացրել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոն ստեղծելու համար։
Կենտրոնի ստեղծման որոշումն ընդունվել է դեռ 2019թ–ին` դատական և իրավական բարեփոխումների շրջանակում։
Որոշման նախագծում ասվում է, որ արբիտրաժային կենտրոնը` որպես իրավաբանական անձ, դեռևս հիմնադրված չէ, բայց հիմնադրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, թեև կարող են տևել շուրջ երեք ամիս։
Բացի այդ, ապագա կենտրոնը դեռևս չունի տարածք։ Կառավարության հաշվարկով, անհրաժեշտ է առնվազն 500 քմ մակերեսով տարածք, որը ծառայելու է կենտրոնի շուրջ 20 աշխատակցից կազմված անձնակազմի առօրյա աշխատանքային պայմանների ապահովման և արբիտրաժային մարմնում իրականացվող վարույթներով նիստերի, կենտրոնի հաճախորդներին ընդունարանային պայմաններում դիմավորելու, սպասարկելու համար:
Նախագծում ասվում է, որ արդարադատության նախարարությունը պետգույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ «հայտնաբերել է պետական սեփականություն հանդիսացող շինություն»։ Խոսքը Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շենքի մասին է։
Առաջիկայում ենթադրվում է, որ շենքը կփոխանցվի արդարադատության նախարարության հաշվեկշռին, իսկ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը իր անձնակազմով կտեղափոխվի այլ վայր։ Այս տեղափոխությունների համար, կառավարության հաշվարկով, կպահանջվի շուրջ 8 ամիս:
«Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանում ունենալ ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային վեճերի լուծման արդյունավետ հարթակ, որը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի ճանաչվածությունն ու հեղինակությունը, կապահովի ավելի բարենպաստ ներդրումային միջավայրը, այլև կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը և մի շարք մասնագիտացված ոլորտներում վեճերի մասնագիտացված լուծման հնարավորությունը»,– ասված է կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ։
92 մլն եվրո` բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար. կառավարությունը նոր վարկ է վերցնում
Ի դեպ, արբիտրաժային կենտրոնի երեք համահիմնադիրներից երկուսը ԱՄՆ–ում գրանցված կազմակերպություններ են: Երրորդ համահիմնադիր կառավարությունը նախատեսում է սահմանել արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը։
Ըստ այդմ, կենտրոնի հիմնադրման համար բյուջեից հատկացվող գումարը մինչ կենտրոնի ստեղծումը կհատկացվի հիմնադրամին` առաջիկա 8 ամիսների համար տարածքի վարձակալության և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար։
Լրահոս
0