Գործարար շփումներ, համատեղ ծրագրեր. Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետին

© Photo : official site of the Government of RAՄհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետին - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ փոխվարչապետն ու Մուրմանսկի մարզպետը համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր են փոխանակել:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետ Անդրեյ Չիբիսին և համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր քննարկել նրա հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները
Լրահոս
0