00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն 1 պատճառ կարող է լինել. Աբրահամյանն ասաց` որն է դա

© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Աբրահամյանը` բողոքի ակցիաններին
Տիգրան Աբրահամյանը` բողոքի ակցիաններին - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Տիգրան Աբրահամյանը` բողոքի ակցիաններին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աբրահամյանի կարծիքով` միջազգային հանրությունն էլ միաձայն չէ, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ պատճառ կարող է լինել՝ եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Էնթոնի Բլինկենի հայտարարությանը, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերել:
Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ Հայաստանի վրա գերտերությունների կողմից կարող են ճնշումներ լինեն, որ շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։
Սակայն հիմա ստորագրված պայմանագրով ստացվելու է, որ Հայաստանը համաձայնվել է բոլոր այն առավելապաշտական մոտեցումներին, որոնք ներկայացրել է Ադրբեջանը։
«Այն, ինչ այս պահին ներկայացնում է Ադրբեջանը, լուրջ հարված ու կորուստ է ոչ միայն Արցախին ու Հայաստանին։ Կարծում եմ` այն լուրջ խնդիրներ է նաև առաջացնելու իշխանության համար երկրի ներսում, քանի որ այդ պահանջների ընդունումից հետո երկրում իրավիճակը պարզապես կարող է վերածվել քաոսի, անվերահսկելի վիճակի»,–նշեց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցի լուծմանը և կարգավիճակի խնդիրին, Աբրահամյանի կարծիքով, պետք չէ հույսը կտրել ինքնորոշման իրավունքի հարցից, քանի որ միջազգային հանրությունն էլ միաձայն չէ, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում։ Նրանք` դերակատարները, հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումն Ադրբեջանի կազմում կամ այդ ուղղությամբ գործընթացի վարումը հարցականի տակ կդնի այնտեղ բնակվող 120 հազար մարդկանց ֆիզիկական գոյությունը:
Այս դեպքում պարզապես անհրաժեշտ է մեծ աշխատանք տանել, Հայաստանին անհրաժեշտ է բանակցողի փոփոխություն, որը հնարավորությունների լայն դաշտ կստեղծի և գործընթացը կվերադարձնի այն կետին, որտեղ եղել է։
«2007–2018 թվականներին բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթում ամրագրված էր ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Դա հիմնական միջազգային տերությունների`ՌԴ, Եվրամիության, ԱՄՆ–ի կողմից ընդունված փաստաթուղթ է, որն ընդունել է նաև Ադրբեջանը, և դրա հիման վրա էր ընթանում բանակցությունը»,–հիշեց նա։
Աբրահամյանն ընդգծեց, որ ժամանակը ցույց է տվել, որ ինքնորոշման իրավունքը կենսունակություն ունի և եղել է գիտակցում, որ Արցախի հարցի լուծման ճանապարհը դա է։
Ցանկացած պայմանագիր ուժի կիրառման դեպքում առ ոչինչ է. Մինասյանը՝ Բլինկենի խոսքերի մասին
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Լրահոս
0