00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Եղիշե Կիրակոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ նախարարների կոմիտեն այն հարթակն է, որտեղ տեղի է ունենում վճիռների վերաբերյալ քննարկումներ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի` Լաչինն արգելաբացելու մասին միջանկյան միջոց կիրառելու որոշումը չկատարելու հարցը դատարանը ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեին։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դատարանը որոշման մասին ծանուցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին։ Այս կոմիտեն, ըստ էության, ԵԽ հիմնական քաղաքական հարթակն է, որտեղ տեղի է ունենում վճիռների վերաբերյալ քննարկումներ»,–ասաց Կիրակոսյանը։
Նա հայտնեց, որ հարցը բարձրացվել է նախարարների կոմիտեի շրջանակում` ՀՀ արտգործնախարարության գործընկերների և Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում։
Միաժամանակ, Կիրակոսյանը նշեց, որ այս պահին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի կրկին Լաչինի մասին որոշման կատարման առնչությամբ ՀՀ–ի կողմից վերոհիշյալ դատարանում ինչ-որ քայլ անելու կարիք չկա, քանի որ որոշումը շատ հստակ է։
«Դատարանը հնարավորություն ունի կազմել 3 դատավորից կազմված կոմիտե, որը կարող է ավելի հետևողականորեն որոշումների կատարմանը հետևել։ Նման պահանջ դատարանին բազմիցս ենք ներկայացրել, սակայն սա դատարանի ներքին խնդիրն է, և դատարանն ինքն է որոշում նման քայլ անել, թե ոչ։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք այս հարցը բարձրացնել»,–ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ որոշումների կատարման պրոցեսը քաղաքական է։
Նա հավելեց, որ հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելուն։ Դա այն մարմինն է, որը լիազորություն ունի իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողությունը: Այնուամենայնիվ, ըստ Կիրակոսյանի, նման որոշումների չկատարումը, հանգեցնում է խաղաղության և միջազգային անվտանգության սպառնալիքների:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ արտգործնախարարությունն էլ իր ձեռքի տակ եղած գործիքներն է օգտագործում.«Մասնավորապես, այդ մասին եք խոսում երկկողմ հանդիպումների ժամանակ, ուշադրություն հրավիրում այդ խնդրի վրա։ Դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն անարգանք է ՀՀ–ի` որպես հայցորդի, այլ նաև միջազգային հանրության նկատմամբ»։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Լրահոս
0