Ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը բաց կթողնի Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ազգային հավաքականի մարզման ժամանակ
Հայաստանի ազգային հավաքականի մարզման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Հայաստանի ազգային հավաքականի մարզման ժամանակ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Թուրքիայի հավաքականի հետ Երևանում մարտի 25–ին։։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք է ստացել և բաց կթողնի Թուրքիայի դեմ վաղը կայանալիք խաղը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Թուրքիայի դեմ խաղից առաջ, ցավոք, ունենք կորուստ:
Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ:
Մեր պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Անդրեին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Թուրքիայի հավաքականի հետ Երևանում մարտի 25–ին։
Լրահոս
0