00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում նոր հարթակ է գործարկվել «վայրի» զբոսաշրջիկների համար

© Sputnik / Armenuhi MkhoyanԶբոսաշրջիկներ, Գյումրի. արխիվային լուսանկար
Զբոսաշրջիկներ, Գյումրի. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Զբոսաշրջիկներ, Գյումրի. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զբոսաշրջիկները կարող են տեղեկություններ ստանալ երկրի երեք շրջանների մասին, ձեռք բերել տուրեր և ընտրել զբոսավարին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում գործարկվել է armeniajourneyguide.com զբոսաշրջայինհարթակը, որի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ երկրի հյուսիսային մարզերի` Լոռու, Տավուշի և Շիրակի զբոսաշրջային հնարավորություններին։
Ինչպես Sputnik Արմենիային պատմեց կայքի հիմնադիր Գայանե Դալլաքյանը, այս հարթակի միջոցով կարելի է ծանոթանալ ուղղություններին, ընտրել հյուրանոցն ու զբոսավարին, որը կուղեկցի կամ նույնիսկ կկազմակերպի այցը։ Սակայն առանձնահատկությունն այն է, որ զբոսաշրջային արտադրանք կարող են ներկայացնել ոչ միայն զբոսաշրջային ընկերությունները, այլև տեղի բնակիչները։
«Մենք վստահ ենք, որ տեղացիներն ավելի շատ տեղեկություն ունեն թաքնված զբոսաշրջային գանձերի մասին, հետևաբար նրանք ավելի արդյունավետ կարող են ներկայացնել դրանք։ Հենց այդ է պատճառը, որ զբոսաշրջային արտադրանքի մասին տեղեկությունը հավաքել և մշակել են այդ մարզերում ապրող աղջիկները», – ասաց նա։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ասաց, որ նման հարթակի առկայությունը կարևոր է այն զբոսաշրջիկների համար, որոնք չեն սիրում կազմակերպված ուղևորություններ։ Բացի այդ, այն կնպաստի տեղում զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը, ծառայությունների բարելավմանն ու զբոսաշրջային նոր հոսքերի բացահայտմանը։
«Ամենակարևորը, որ զբոսաշրջիկները գոհ հեռանան։ Չի կարելի թույլ տալ, որ անորակ ծառայություններ տրամադրվեն, քանի որ դա կանդրադառնա երկրի հեղինակության վրա», – ասաց Ապրեսյանը։
Սարսափազդու ամրոց և կապույտ երկնակամար. ինչ կարելի է տեսնել Երևանից ոչ շատ հեռու
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի հունվար–փետրվարին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ, ինչը 40%–ով գերազանցում է նախաճգնաժամային 2019 թվականի ցուցանիշը։ Ընդ որում` 2022 թվականի արդյունքներով Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը կրկնակի շատ է 2021 թվականի` 816 հազար ցուցանիշից։ Դրա շուրջ 50%–ը ՌԴ–ից ժամանածներն են։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ կոմիտեի առաջնահերթություններից մեկը միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիության աստիճանի բարձրացումն է։ Առաջիկայում այդ նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսված։
Երևան են ժամանել 16 երկրների զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ
Լրահոս
0