00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ՌԴ-ին է ներկայացրել ռուսական դպրոցներ բացելու հնարավոր 2 պատկերացումները

© Photo : official site of MESCS of RA ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանը
ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախարարը հիշեցրեց, որ օրենքը նախատեսում է Հայաստանի քաղաքացիների կրթությունը բացառապես հայերենով։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանը ռուսական կողմին է ներկայացրել ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացելու հնարավոր երկու պատկերացումները։ Տեղեկությունն այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ բարձրացվեց Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը և որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ։
Աշխատանքային խումբն արդեն իսկ ձևավորվել է հայկական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Անդրեասյանը նշեց, որ Հայաստանն ունի շատ լավ համատեղ ծրագրի օրինակ` հայ-չինական դպրոցը։
Մասնավորապես, Չինաստանի կառավարությունը ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների մասով, կառուցվել է դպրոցի նոր շենքը, հագեցվել է սարքավորումներով, լաբորատորիաներով, գույքով։
«Այնուհետև մենք աշխատանք ենք արել բովանդակության մասով։ Այս դպրոցում կա չինարենի ուսուցման, մշակույթի, պատմության ուսումնասիրման հնարավորություն։ Չինաստանի կառավարության կողմից մասնագետներ են գործուղվում, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում։ Մենք ռուսական կողմին ներկայացրել ենք սա, որպես համատեղ ծրագրի օրինակ»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` երկրորդ հնարավորությունը, որը ներկայացվել է ՌԴ–ին, կապված է Հայաստան ՌԴ քաղաքացիների մեծ հոսքի հետ։
«Մենք պատրաստ ենք քննարկել, եթե այդ քաղաքացիների համար կա կրթության կազմակերպման անհրաժեշտություն, նրանք պետք է հնարավորություն ունենան սովորելու ռուսական դպրոցում`հաշվի առնելով, որ դա նրանց թույլ կտա հետագա կրթության շարունակման»,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հետ կապված քննարկումները վարվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում։
Մասնավորապես` ՌԴ և օտարերկրյա այլ քաղաքացիների պարագայում կարող է ուսուցումը լինել այլ լեզվով։
Ուսուցումը այլ լեզվով կարող է լինել նաև հայ երեխաների համար, ինչպես գրված է Հանրակրթության մասին օրենքում, միայն կրթության երրորդ աստիճանում` ավագ դասարաններում, եթե խոսքը գնում է միջազգային կրթական ծրագրի մասին։
Հանրակրթության մասին օրենքի համաձայն՝ Հայաստանում օտարալեզու կրթական ծրագրեր կարող են իրականացնել միայն հասարակական կրթական կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստեղծված կենտրոնները։
Անդրեասյանը միաժամանակ նշեց, որ դպրոցների շենքերի կառուցման մասին խոսելը դեռ շատ վաղ է։ «Շենք կառուցելով հարց չի լուծվում։ Պետք է սկզբում հասկանալ, թե ինչու ենք շենքը կառուցում, հետո նոր միայն պե՞տք է դրանք կառուցել, թե՞ ոչ»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար։ Իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։
Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում հայտարարել էր, որ ռուսական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։
Հայաստանում մեկնարկել է չորս ռուսական դպրոց կառուցելու ծրագիրը. Վորոբյով
Լրահոս
0