00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լկտի սուտ է. Սարգսյանը` իր ղեկավարման օրոք զենք չգնելու Փաշինյանի հայտարարության մասին

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Սերժ Սարգսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ 2018-2020 թվականներին ավելի շատ գումար է հատկացվել պաշտպանության ոլորտին, բայց արդյո՞ք այդ հատկացված գումարները նպատակային են օգտագործվել։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է` իրենք մարտական պատրաստության ուղղությամբ ավելի շատ զինամթերք են օգտագործել, քան ՀՀ ներկայիս կառավարությունը ձեռք է բերել 2018-2020 թթ. ընթացքում։ Այս մասին Սարգսյանն ասաց Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունները զենք գրեթե ձեռք չեն բերել։
«Իհարկե լկտի սուտ է։ Նրանց համար, ովքեր հիշողության կորուստ ունեն կամ անտեղյակ են, ասեմ, որ մենք այդ ժամանակ (մինչև 2018 թվականը – խմբ.) արդեն ունեինք տարածաշրջանում միակ C-300 (ՀՕՊ համակարգ-խմբ.) դիվիզիոններ, մեծ հեռահարության հրթիռներ։ Այդ ժամանակահատվածում ձեռք էինք բերել հարյուրից ավելի ծանր զրահատեխնիկա, ժամանակակից հարյուրավոր հակաօդային պաշտպանության միջոցներ, տասնյակ հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ, հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել։ Չեմ խոսում «Իսկանդերի» կամ այլ հզոր զենքերի մասին»,– ասաց Սարգսյանը։
Նա հակադարձեց Փաշինյանին, ասելով՝ իսկ իրենց կառավարությունն ինչ է ձեռք բերել՝ 3 ինքնաթի՞ռ, որոնք այդպես էլ օգուտ չտվեցին, մի քանի տասնյակ հին, արժեքը կորցրած «Оса-АК»-նե՞ր։
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ 2018-2020 թվականներին ավելի շատ գումար է հատկացվել պաշտպանության ոլորտին, բայց արդյո՞ք այդ հատկացված գումարները նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են։
«Այո, փոքր հնարավորություններ ունեինք գնումներ կատարելու, բայց նաև այլ հնարավորություններ ունեինք, և դրանք մինչև վերջ օգտագործել ենք՝ ռազմատեխնիկական աջակցություն ստանալու համար»,– նշեց Սերժ Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի ներկա կառավարության ուժեղ կողմը ամոթ չունենալն է, քանի որ նայում են դիմացինի աչքերին ու ստում։
Որևէ մեկն ասե՞լ է` զենքի պակաս է ունեցել. Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին
«Իմ կարծիքով՝ նրանք ընդամենը երկու ճշմարտություն են ասել. առաջինն այն էր, որ ասացին՝ իրենք իրենց գժի տեղ կդնեն և Մադրիդյան սկզբունքները «վարի կտան» և այդ մոտեցումներով չեն առաջնորդվի, ինչը արեցին, երկրորդը, որ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարի»,– ասաց ՀՀ 3-րդ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ հորդորել էր լրագրողներին հնարավորության դեպքում հարցնել Սերժ Սարգսյանից, թե ընդհանրապես ինչպիսի հակաօդային պաշտպանության համակարգ ուներ Հայաստանը մինչև 2018 թվականը։
Փաշինյանը նման կերպ էր արձագանքել մարտի 7-ին Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե միֆ են բանակի վրա ծախսվող գումարների վերաբերյալ իշխանության կողմից հրապարակված բոլոր թվերը։
Լրահոս
0