00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակրոնի երկընտրանքը ՝ անձնական վարկանի՞շ, թե՞ պետության ապագա

© AP Photo / Aurelien MorissardԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Էմանուել Մակրոն
Բաժանորդագրվել
Շատերն ասում են՝ Հայաստանում կենսաթոշակային տարիքը վաղուց արդեն 63 է, ուրեմն ինչպե՞ս արդարացնենք ֆրանսիացուն, որը միանգամից փողոց դուրս եկավ, գործադուլ հայտարարեց, նույնիսկ սկսեց աղբամաններ և ավտոմեքենաներ այրել հենց որ կառավարությունն ասաց, որ նա այլևս լիարժեք կենսաթոշակ չի ստանա 62 տարեկանից, պետք է երկու տարի էլ աշխատի։
Ճիշտն ասած, ես իմ 50–հազարանոց թոշակի համար, որով գնահատվել է իմ 50-ամյա աշխատանքային ստաժը, ընդհանրապես որևէ բողոքի գործողության չէի դիմի։ Ա՛յ, եթե ամիսը լիներ 1500 դոլար, իհարկե մի մեծ պաստառով անմիջապես դուրս կգայի։ Իսկ Ֆրանսիայում այսօր միջին կենսաթոշակը հենց այդքան է՝ ամսական մեկուկես հազար դոլար։
Բայց նախագահ Էմանուել Մակրոնը տեղի չտվեց։ Ավելին, յուղ լցրեց կրակի վրա՝ վերջին շաբաթներին իր երկրում կատարվողը համեմատելով Դոնալդ Թրամփի կողմնակիցների երկու տարի առաջ հրահրած անկարգությունների հետ։ Ու հիմնավորեց. «Ախր, սա պարտադրված միջոց է։ Երբ տասնամյակներ առաջ ես սկսեցի աշխատել, մեկ թոշակառուին հասնում էր չորս աշխատունակ քաղաքացի։ Դե, պատկերացրե՛ք, թե ինչ հեշտ է ձեր ընտանիքի միակ տարեց անդամին պահելը, եթե մնացած 4 տնեցիներն աշխատում են։ Իսկ հիմա այդ նույն տանը մնացել է ընդամենը, կներե՛ք, մեկուկես աշխատող։ Ինչ է, չգիտե՞ք, որ վերջին տասնամյակներին ծնելիությունը խիստ ընկել է բոլոր եվրոպական երկրներում։ Իսկ կյանքի տևողությունն, ընդհակառակը, աճել է, այսինքն` այդ ձեր ընտանիքի թոշակառուին ավելի երկար պիտի պահեք»։
Մակրոնի երկընտրանքը ՝ անձնական վարկանի՞շը, թե՞ պետության ապագան
Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, պիտի փաստենք նաև, որ Եվրոպայի բազմաթիվ երկրներում կենսաթոշակային տարիքը շատ ավելի բարձր է, քան Ֆրանսիայում։ Օրինակ` Իսպանիայում և Անգլիայում այն կազմում է 65 տարի, իսկ գերմանացին և իտալացին լիարժեք կենսաթոշակ ստանալու համար ընդհանրապես ստիպված են աշխատել մինչև 67 տարեկանը։ Եվ այնուամենայնիվ, ֆրանսիացիների մոտ 60 տոկոսը խիստ դժգոհ է, որ առաջիկա տարիներին իրենց կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրանալու է մինչև 64։ Իսկ դա արդեն անխուսափելի է, որովհետև հակառակ բազմահազարանոց ցույցերի և խորհրդարանական ուժերի դիմադրության, կառավարությունն արդեն ընդունել է օրենքը։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց այս հարցում Էմանուել Մակրոնին օգնության հասավ Շառլ դը Գոլը։
Ֆրանսիական հինգերորդ հանրապետության հիմնադիրը դեռ 1958 թվականին այնպիսի սահմանադրություն առաջարկեց, որը շատ լայն լիազորություններ էր շնորհում երկրի նախագահին։ Մեջբերեմ միայն 16-րդ հոդվածը. «Եթե հանրապետության անկախությունը, նրա տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգված են, և պետական հաստատությունների պատշաճ գործունեությունը դադարել է, նախագահը կարող է ժամանակավորապես ստանձնել լիովին անսահմանափակ իշխանություն»։ Նկատե՛ք` որևէ բացատրություն չկա, թե ինչ է նշանակում «պետական հաստատությունների պատշաճ գործունեությունը դադարել է»։ Ո՞վ է դա որոշում։
Բայց Մակրոնի կառավարությունն օգտվեց այդ նույն՝ մինչև հիմա գործող սահմանադրության 49-րդ հոդվածի երրորդ պարբերությունից, ըստ որի` կառավարությունը կարող է առանց խորհրդարանի քվեարկության անցկացնել ցանկացած օրենք։ Տրամաբանական հարց է ծագում` բա էլ ինչո՞ւ է պառլամենտը կոչվում օրենսդիր մարմին, եթե օրենքները կառավարությունն է ընդունում։ Իհարկե, հիմա կասեք՝ թե չէ, մեր խորհրդարանը կառավարության մշակած գրեթե բոլոր օրինագծերը չի դակում։ 100 տոկոսով համաձայն եմ, բայց մի բան է, երբ հլու հնազանդ մեծամասնությունը պարզապես միահամուռ կոճակ է սեղմում, բոլորովին այլ բան է, երբ կառավարությունը ցուցադրաբար արհամարհում ու բանի տեղ չի դնում պատգամավորներին։
Չարլզ III-ի փարիզյան այցը հետաձգվել է բողոքի ակցիաների պատճառով. Ելիսեյան պալատ
Եվ այնուամենայնիվ, երբեք չեմ համաձայնի, որ Շառլ դը Գոլը՝ Ֆրանսիայի մեծագույն առաջնորդներից մեկը, նաև բռնապետ էր։ Այս 49-րդ հոդվածի հիմնական նպատակը այսպես կոչված «իտալական սինդրոմից» խուսափելն է, այսինքն` դրա օգնությամբ Ֆրանսիայի կառավարությունը զերծ է մնում խորհրդարանի հետ առճակատումից, որը հղի է անվերջ արտահերթ ընտրություններով, և ինչը բնորոշ է Իտալիային։ Կարելի է ենթադրել, որ մոտավորապես նույն նպատակն ունեին նաև Արցախի սահմանադրության հեղինակները, որոնք համոզված էին, որ նախագահի և խորհրդարանի ընտրությունների միաժամանակյա անցկացումը թույլ կտա խուսափել գործադիր և օրենսդիր իշխանությունների շարունակական առճակատումից։
Այս «կենսաթոշակային պատմությունն», իհարկե, խիստ բացասականորեն ազդեց Էմանուել Մակրոնի անձնական հեղինակության վրա։ Փոխարենը մեծապես կնպաստի երկրի տնտեսության առողջացմանը և առաջիկա տարիների բյուջեների ամրապնդմանը։ Եվ ուրեմն գնահատենք՝ մարդը զոհաբերեց սեփական վարկանիշը՝ հանուն պետության ապագայի։ Համաձայնե՛ք՝ ոչ բոլոր առաջնորդներն են նույն կերպ վարվում։
Насилие, сопровождающее протесты против пенсионной реформы во Франции - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Հրկիզումներ և բռնություն. Ֆրանսիայում բողոքի ակցիաները թեժացել են
Ֆրանսիայում ոստիկանները ձերբակալել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող 217 անձի
Լրահոս
0