00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի ձերբակալությունը հիվանդագին բարբաջանք է. Արման Աբովյանը` ՍԴ-ի որոշման մասին

© Sputnik / Andranik GhazaryanՍահմանադրական դատարան
Սահմանադրական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2023
Սահմանադրական դատարան
Բաժանորդագրվել
Հայաստանը 2022 թվականի վերջին կրկին նախաձեռնել էր (առաջին փորձը եղել էր 2000-ականների սկզբին) Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը, որպեսզի ռազմական հանցագործությունների վերաբերյալ հայցեր ներկայացնի միջազգային քրեական դատարան։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այն, որ Հայաստանը կարող է ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ոչ միայն հնչում է որպես հիվանդագին բարբաջանք, այլև իրավական առումով չի համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Աբովյանն այսպես է մեկնաբանում Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը չհակասող ճանաչելու և Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր տալու որոշումների փոխկապակցված լինելու հարցը։
«Առաջին հերթին պետք է հասկանալ, որ այդ համաձայնագիրը ՀՀ իրավական դաշտ էր մտել ընդամենը մի քանի ամիս առաջ` մինչև Պուտինի նկատմամբ օրդեր տալը։ Երկրորդ` գոյություն ունի մի հանգամանք, որի մասին այս կամ այն կողմը, որոնք հիմա բանավիճում են, թե ով ում կձերբակալի կամ չի ձերբակալի, կա՛մ տեղյակ չեն, կա՛մ հատուկ հիստերիա են գեներացնում։ Դա այն է, որ ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ ներքին քրեական օրենսդրությունը գերակա է յուրաքանչյուր միջազգային իրավունքի կամ պարտավորության նկատմամբ։ Այսինքն` արտահայտությունը, թե Հայաստանը վավերացրեց, ուրեմն կարող է կամ պարտավոր է Պուտինին ձերբակալել, արդեն իսկ հնչում է որպես հիվանդագին բարբաջանք և չի համապատասխանում իրականությանը իրավական առումով»,– ասում է Աբովյանը։
Մեկնաբանի համոզմամբ` ՌԴ նախագահի նկատմամբ արդարադատության միջազգային դատարանի որոշումն ավելի շատ քաղաքական քայլ է, քան իրավական, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ ոչ ոք չի կարող ձերբակալել գերտերության առաջնորին, քանի որ դրա հետևանքները միանշանակ հասկանալի են։
Աբովյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 1999թ–ից ստորագրված միջազգային փաստաթուղթը, որը ժամանակին համարվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող, ՍԴ ուղարկվեց հատկապես այս պահին։
«Կարելի էր դնել մի կողմ չսրելու համար առանց այդ էլ ամեն օր միտումնավոր քայքայվող հայ–ռուսական հարաբերությունները»,– կարծում է նա։
Բացի այդ, Աբովյանը հիշեցնում է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում առաջիկայում նախատեսված է ԲՐԻԿՍ–ի համաժողովի անցկացումը, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահը։
Ու թեև ՀԱՀ–ը ևս վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց այդ երկրի իշխանությունները նախապես հայտարարել են, որ իրենց ներքին օրենքներն ու Սահմանադրությունը գերակա են այդ փաստաթղթի նկատմամբ` այդկերպ փակելով իրենց երկրի տարածքում Պուտինի ձերբակալման թեման։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Լրահոս
0