00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավալի պարտություն. Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով

© Sputnik / Asatur Yesayants Հայաստան–Թուրքիա հանդիպում
Հայաստան–Թուրքիա հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2023
Հայաստան–Թուրքիա հանդիպում
Բաժանորդագրվել
Մինչ այս խաղը Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի ընտրանու հետ հանդիպել էր պաշտոնական 2 խաղում։ Երկու դեպքում էլ 2։0 հաշվով հաղթել էին թուրքերը։ Հայ երկրպագուն հավատում էր, որ մեր ընտրանու համար երրորդ մրցավեճը ունենալու է հաղթական ավարտ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրո-2024-ի ընտրական խմբի առաջին խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Թուրքիայի ընտրանուն։
Հայաստանի հավաքականը երբևէ նման մեկնարկայինն կազմով դուրս չէր եկել խաղադաշտ, և դա մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի առաջին անակնկալն էր և՛ մրցակցին, և՛ հայ երկրպագուներին։ Մեր հավաքականը շատ լավ տեսք ուներ հանդիպման մեկնարկում։ Ֆուտբոլիստները չէին խառնվում պաշտպանվելիս, ու շատ արագ կարողանում էին դուրս գալ պաշտպանությունից` անցնելով հակագրոհի։
Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային «ճակատամարտ». խաղի ամենավառ կադրերը
Ստադիոնի բուռն աջակցության պայմաններում մեր ֆուտբոլիստները շատ համարձակ էին գործում, և դա շատ կարևոր էր։ Անսահման կարևոր էր նաև այն, որ հանդիպման 10-րդ րոպեին մերոնք ստիպեցին մրցակցին՝ Օզան Կավակին, գրավել սեփական դարպասը։ Սպասելի էր, որ դրանից հետո մրցակիցը տիրեց տարածքային առավելությանը։
Առաջին խաղակեսի միջնամասում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Տարոն Ոսկանյանը։ Կենտրոնական ևս մեկ պաշտպան շարքից դուրս մնաց, ու խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ Ստյոպա Մկրտչյանը։
Թուրքերը շարունակում էին տիրել տարածքային առավելությանը, և հանդիպման 35-րդ րոպեին Օրկուն Կյոկչյունը հեռվից հարվածով անակնկալի բերեց մեր դարպասապահ Արսեն Բեգլարյանին` խփելով պատասխան գնդակը։ Անհանգստացնողը ոչ-ոքի արդյունքը չէր, այլ թուրքերի աճող տարածքային առավելությունը, թեպետ չի կարելի ասել, որ մեր թիմը վատ էր խաղում։ Հայաստանի հավաքականը պայքարում էր ուժերի առավելագույն սահմաններում, պարզապես մրցակիցն էր իրոք ուժեղ։
Ու ընդամենը մեկ ակնթարթ մեր ֆուտբոլիստների ուշադրության կորուստը այսպիսի պայմաններում հանգեցրեց մեր դարպասի գրավմանը։ Մրցակցի կիսադաշտում մերոնք խախտեցին խաղի կանոնները, ու անմիջապես հետևեց փոխանցում դեպի Կարեմ Ակթյուրքօղուին, որը դուրս գալով Արսեն Բեգլարյանի դեմ` հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին։ Ու քիչ անց մեր ընտրանին շատ մոտ էր հաշվի հավասարակշռությունը վերականգնելուն, բայց Բալեկյանի հարվածից հետո հիանալի խաղաց թուրքերի դարպասապահ Մերտ Գյունոկը։
Վստահ կարելի է ասել, որ մեր թիմը նման խաղով արժանի չէր պարտության, բայց մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց փոխել հաշիվը։ Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց 1։2 հաշվով։
Երեք օր անց՝ մարտի 28-ին մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղ է անցկացնելու Կիպրոսի ընտրանու հետ, իսկ Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ ընտրական խմբում մրցելու է Խորվաթիայի ընտրանու հետ։
Հիշեցնենք` Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի թիմին և 1։2 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։
Լրահոս
0