00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի տարածքում

© Sputnik / Валерий МельниковԱրցախ. արխիվային լուսանկար
Արցախ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2023
Արցախ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սդրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է հերթական ագրեսիվ գործողությունների իրականացման համար:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերն այսօր Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:
Ընդգծվում է, որ ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար:
«Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը:
Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները։
Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն աճում է. Նիկոլ Փաշինյանը զրուցել է Շառլ Միշելի հետ
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տեղային հսկողության միջոցառումներ են ձեռնարկել Լաչինի միջանցքի հյուսիսային հատվածում։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված էր, թե ադրբեջանական կողմը վերջին օրերին Ղարաբաղից Հայաստան տանող գրունտային ճանապարհներին «ապօրինի» շինարարական աշխատանքների ակտիվացում է արձանագրել։
Բացի այդ ընդգծվում էր, որ դա արվել է իբր Հայաստանից զենք-զինամթերք տեղափոխելու միջոցով իրավիճակի սրումը կանխելու համար։
Լրահոս
0