00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի վտանգն իրական է. Ռասմուսենը ԵՄ-ին հորդորել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

© AP Photo / Jon SuperԱնդերս Ֆոգ Ռասմուսեն
Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2023
Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Բաժանորդագրվել
Ռասմուսենի կարծիքով` Ալիևը գիտակցում է, որ շահեկան չի լինի, եթե իրեն միջազգայնորեն մեկուսացնեն։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված: Այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Le Figaro»-ին տված հարցազրույցում։
«Կա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միայն մեկ ճանապարհ, և այդ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ից։ Այս իրավիճակը կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Վերջնական նպատակը կարող է լինել էթնիկ զտումը, ինչը տեղացիների կյանքն այնքան կբարդացնի, որ շատերը ուղղակի կարող են լքել տարածքը։ Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ եմ հղել արգելափակումը դադարեցնելու կոչով։ Նա ինձ չի պատասխանել, ինչպես երբեք չի արձագանքել միջազգային հանրության տարբեր հայտարարություններին։ Միջազգային դատարանն էլ է Ադրբեջանին պարտավորեցրել դադարեցնել շրջափակումը, սակայն շրջափակումը շարունակվում է։ Ես գնահատում եմ այս հարցում Էմանուել Մակրոնի հանձնառությունը և հույս ունեմ, որ նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու հարցում Ֆրանսիային կմիանան նաև Եվրոպական Միության հիմնական պետությունները»,- ասել է Ռասմուսենը։
Հարցին, թե ինչ ճնշման մասին է խոսքը, ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Եվրոպական հանձնաժողովը և Ադրբեջանը միմյանց կապված են էներգետիկ ոլորտի համաձայնագրերով։
«Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո մեզ այլընտրանքներ են հարկավոր։ Բայց հենց այս համաձայնագիրը կարող է դառնալ հրաշալի հիմք Ադրբեջանի նախագահի վրա ճնշումներ գործադրելու համար։ Կարևոր է Բաքվին հասկացնել, որ մեր էներգետիկ շահը մեզ չի ստիպի հայացքը թեքել պոտենցիալ հումանիտար աղետից»,–նշել է նա։
Ռասմուսենի կարծիքով` Ալիևը գիտակցում է, որ շահեկան չի լինի, եթե իրեն միջազգայնորեն մեկուսացնեն։ Ըստ նրա` Ադրբեջանի նախագահը մանրամասն հաշվարկում է այն սահմանները, որոնք չի կարելի անցնել՝ խախտելով միջազգային իրավունքը։
«Որովհետև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն օրենքի խախտում է, ինչպես և ահաբեկչությունները, որոնք իրականացվել են անցած տարա սեպտեմբերին Հայաստանի տարածքում, որոնց հաջորդել է Հայաստանի որոշ տարածքների օկուպացիան։ Եվրոպական Միությունը պետք է հասկացնի Ալիևի ռեժիմին, որ այս խախտումները չեն կարող անպատիժ մնալ»,–ընդգծել է ՆԱՏՕ–ի նախկին քարտուղարը։
Ռասմուսենը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ է միջազգային մեխանիզմի ներդրում, որը կհետևի այդ երաշխիքների իրականացմանը։
Նրա խոսքով՝ դա անիրականանալի է առանց խաղաղապահ առաքելության, որն ունակ կլինի նախազգուշացնել էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Այս առումով նա կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային զինված առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Հիշեցնենք` ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը մարտն 13-ին Հայաստանում էր։ Նա հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ռասմուսենն այցելել էր նաև Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Փաշինյանը և Ռասմուսենը հանդիպել էին նաև փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Լրահոս
0