00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեքենա և գինի. ինչն է միավորում Վայոց Ձորին ու Նիժնի Նովգորոդին

© Sputnik / Karen YepremyanՋերմուկ
Ջերմուկ - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2023
Ջերմուկ
Բաժանորդագրվել
Նիժնի Նովգորոդի մարզի կառավարության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևան Sputnik Արմենիային պատմել է, թե Վայոց Ձորի մարզն ինչով կարող է հետարքրել Ռուսաստանին։
– Դուք շատ անգամ եք եղել Հայաստանում, ի՞նչն է ամենաշատը տպավորել։
– Այստեղ ես ինձ տանն եմ զգում։ Մարդիկ շատ անկեղծ և սիրով են վերաբերվում ռուսներին։ Երևանն անկասկած հրաշալի քաղաք է, բայց Հայաստանը հասկանալու համար պետք է խորքերը գնալ, օրինակ` Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ առողջարանային քաղաք,որն ինձ համար հայտնագործություն էր։
Այստեղ 1400 պատմական հուշարձաններ, տեսարժան վայրեր կան, ինչն այս տարածքը իսկապես վերածում է բացօթյա թանգարանի` յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհով, հանգած հրաբխով, հանքային ջրերով, քարանձավներով ու գետերով: Նիժնի Նովգորոդի մարզը գործընկերային հարաբերություններ ունի այս դրախտային տարածաշրջանի հետ: Այս տարի Կստովո քաղաքը և Ջերմուկը կդառնան քույր քաղաքներ։ Աշխատում ենք Նիժնի Նովգորոդի արտագնա տուրիզմի ընդլայնման և հայկական սանիտարական-առողջարանային օբյեկտների հանրահռչակման ուղղությամբ։
– Ուրիշ ի՞նչ ուղղություններ են հետաքրքրում կողմերին։
– Հայաստանը հետաքրքիր է դիլերային ցանցի զարգացման և Հայաստանի շուկայում Նիժնի Նովգորոդի արտադրության ավտոմեքենաների մասնաբաժնի ավելացման, առևտրային և քաղաքային տրանսպորտի արդիականացման ռազմավարական համագործակցության, առևտրային, հատուկ տեխնիկայի համատեղ հավաքման արտադրության կազմակերպման և համատեղ կոնստրուկտորա-տեխնոլոգիական բազայի ստեղծման համար:
«Ռո՛ւս, ինձ աստղ տուր». ինչպես են վերաբերվում սահմանի բացմանը սահմանամերձ Արազափում
Չէ՞ որ մեզ մոտ, բացի հայտնի ԳԱԶ-ից, մեծ թվով ձեռնարկություններ են աշխատում, որոնք արտադրում են հատուկ տրանսպորտային սարքավորումներ։ Բացի այդ, հետաքրքրություն կա նաև արտադրական օբյեկտների կառուցման, Հայաստան փայտե տնակային համալիրների, ինչպես նաև շինարարական և լաքաներկային նյութերի, լուծիչների, տեխնիկական հեղուկների և այլնի մատակարարման նկատմամբ:
Հեռանկարային ուղղություն կարող է դառնալ հայկական գինու, կովի և այծի կաթից պատրաստված պանիրների, մեղրի ներմուծումը։ Դրան մեծապես կնպաստի համատեղ լայնածավալ նախագծի իրականացումը։ Խոսքը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն սննդի մատակարարման լոգիստիկ սառնարանային շղթայի և Նիժնի Նովգորոդի մարզում հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի համար առևտրալոգիստիկ կենտրոնի ստեղծման մասին է` ըստ ՌԴ տարածաշրջանների դրա հետագա բաշխմամբ:
– Իսկ բիզնես ոլորտից դուրս ի՞նչ է կատարվում:
– Ընթացիկ ուսումնական տարում մեզ մոտ Հայաստանից ժամանած 20 ուսանող է սովորում, ընդ որում` գրեթե կեսը` Նիժնի Նովգորոդի Ն.Ի. Լոբաչևսկու անվան պետական համալսարանում: Այնտեղ 2003 թվականից հայոց լեզու են դասավանդում, իսկ 2004 թվականից Հայաստանի և հայկական սփյուռքի մասին ամսագիր է լույս տեսնում ։
2012թ.-ից ՆՆՊՀ-ի բազայի վրա գործում է «Միջազգային հարաբերությունների և համաշխարհային պատմության ինստիտուտի հայագիտության կենտրոնը»: Կենտրոնի ձեռքբերումներից էր «Հայեր. նիժնինովգորոդյան տարեգրություն» եզակի տեղեկագիրքը, որը լույս կտեսնի այս տարվա մայիսին:
Երևանի և Նիժնի Նովգորոդի միջև հնարավոր են գործակցության բազմաթիվ ուղղություններ. Շալաբաև
Այս տարի նախատեսում ենք անցկացնել Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը, իսկ Հայաստանում` Նիժնի Նովգորոդի Աշխատանքային կարմիր դրոշի պետական շքանշանակիր, Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական ակադեմիական թատրոնի հյուրախաղերը։
– Որքանո՞վ է հայ համայնքը ակտիվ, և որքանո՞վ են հայերը ինտեգրված Նիժնի Նովգորոդի մարզի կյանքում:
– Մեր տարածաշրջանի հնագույն ազգային-մշակութային միավորումներից մեկը` Աղասի Ալեքյանի գլխավորությամբ, գոյություն ունի շուրջ 30 տարի։
Համայնքը բազմիցս օգնել է ծանր իրավիճակում հայտնված հայրենակիցներին, աջակցել տաղանդավոր երեխաներին և կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել այնպիսի միջոցառումների անցկացմանը, ինչպիսիք են «Ռուսական մշակույթն ու աշխարհը» միջազգային գիտաժողովը՝ Անդրեյ Դմիտրիևիչ Սախարովի անվան միջազգային փառատոնի շրջանակում, «Ավետ Տերտերյանը ընկերների շրջապատում» միջազգային երաժշտական փառատոնը, Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հյուրախաղերը Նիժնի Նովգորոդում։
Մարզկենտրոնում կառուցվել է հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց և Հայագիտության կենտրոն։ Կա նաև հայկական ժողովրդական պարի «Նաիրի» համույթը, որը բազմաթիվ միջազգային մրցանակներ է նվաճել։ Համայնքի անդամների շնորհիվ զարգանում է մարզի բնակարանաշինությունը, ճանապարհաշինությունը, կառուցվում են դպրոցներ, մշակույթի տներ, վերանորոգվում են հիվանդանոցներ և գործարաններ…
Հայկական սփյուռքի ներկայացուցիչներն այստեղ երկրորդ հայրենիք են գտել և նրան են տալիս իրենց գիտելիքներն ու տաղանդը։ Մենք մեր հերթին շահագրգռված ենք ոչ միայն առկա կապերի պահպանմամբ, այլև դրանց հետագա զարգացմամբ, պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Լրահոս
0