00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է Բաքվին պահել մշտական լարվածության մեջ. քաղաքագետը՝ Իրանի ռազմական ակտիվության մասին

Պետք է Բաքվին պահել մշտական «լարվածության» մեջ. քաղաքագետը ՝ Իրանի ռազմական ակտիվության պատճառների մասին
Բաժանորդագրվել
Ադրբեջանը չի կարող Իրանի գործոնը հաշվի չառնել Հայաստանի հետ սահմանին հերթական էսկալացիայի պլանավորման դեպքում։
Ադրբեջանի հետ սահմանների մոտ իրանական բանակի ակտիվությունը զորավարժությունների, մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգումների տեսքով՝ ծառայում է մեկ նպատակի՝ դա Բաքվին զսպելն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ, պաշտպանական քաղաքականության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը՝ խոսելով իրանցի գեներալի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներ այցելելու մասին։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Սարդար Մոհամմադ Պակպուրն այցելել էր Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների մոտ տեղակայված զորամասեր: Գեներալը հայտարարել է մշտական պատրաստության մեջ լինելու անհրաժեշտության մասին՝ անկախ եղանակային և այլ պայմաններից։
Բարձրաստիճան զինվորականի այցը ուշագրավ է իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին։ Բացի երկկողմ հակասություններից, իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները խիստ բացասաբար են ընկալում նաև, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական նարատիվը, որով Բաքվում նկատի ունեն Հայաստանի հարավային շրջաններով դեպի Նախիջևան փաստացի արտատարածքային երթուղին։ Թեհրանում ընդգծում են, որ դեմ են լինելու տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության։
Հարությունովի խոսքով՝ Թեհրանն ամեն անգամ դիմում է ռազմական ճնշման մարտավարության, երբ Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ է զգում: Այս տեսանկյունից փորձագետը հատկանշական է համարում իրանական ռազմական ինքնաթիռի վերջին թռիչքը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների մոտ։
Այս համատեքստում մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Բաքվի հայտարարություններից, բողոքի նոտայի մասին հաղորդագրություններից հետո Իրանը չի հերքել օդային միջադեպի մասին տեղեկությունը։
Հարությունովի կարծիքով, գլոբալ առումով Հարավային Կովկասում Իրանի ակտիվացման լրացուցիչ խթան է դառնում Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրի ստորագրումը: Իրան-սաուդական հարաբերությունների կարգավորումը թույլ է տալիս «ազատել» Իրանի դիվանագիտական, քաղաքական, ռազմական զգալի ռեսուրսները և դրանք կենտրոնացնել այլ տարածաշրջաններում:
Իրանը կայունության խարիսխ է. ԱԳՆ-ն` Իսրայելի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքների մասին
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է ռազմական գործողություններ ձեռնարկել էսկալացիայի դեպքում, ապա իր տարածքի անմիջական սպառնալիքի դեպքում Իրանը, Հարությունովի կարծիքով, այլ տարբերակ չունի։
Իսկ եթե խոսքը Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է, նշում է փորձագետը։ Ակնհայտ է, որ Իրանի միջամտությունը Հայաստանի կողմից հրահրելու է Թուրքիայի և ԱՄՆ-ի պատասխան արձագանքը։ Տարբեր տրամաչափի ամերիկացի պաշտոնյաները բազմիցս իրենց համերաշխությունն են հայտնել Ադրբեջանին «իրանական սպառնալիքի» համատեքստում: Վերջին նման ժեստը կարելի է համարել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը` ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ։ Պատասխանելով Ադրբեջանին ռազմական օգնության պատճառների մասին սենատոր Բոբ Մենենդեսի հարցին՝ Բլինկենն ասել էր, որ այդ օգնությունը տրամադրվում է Իրանի հետ Ադրբեջանի երկար սահմանը պաշտպանելու համար:
«Անշուշտ, Բաքվի նկատմամբ նման ռևերանսները խրախուսում են նրան որոշակի ագրեսիվ գործողությունների դիմել տարածաշրջանում»,-նկատում է Հարությունովը:
Նրա կարծիքով՝ Իրանի դեմ ուղղված Արևմուտքի ցանկացած քայլ հակասում է Հայաստանի շահերին։ Համաշխարհային կամ տարածաշրջանային բոլոր խաղացողներից Հայաստանին առավել ակտիվ դիվանագիտական, իսկ որոշ դեպքերում նաև ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում հենց Իրանը: Եվ Ադրբեջանը չի կարող հաշվի չառնել Իրանի դիրքորոշումը Հայաստանի դեմ նոր ագրեսիա ծրագրելիս։
Լրահոս
0