ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչները ուկրաինական Մի-8 ուղղաթիռ են խոցել․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Kirill Braga / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության միջոցները HIMARS ՀԿՌՀ-ների յոթ ռեակտիվ արկ են որսացել, ինչպես նաև խոցել են տասնչորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ԼԺՀ-ում և Զապորոժիեի շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսական կործանիչները խոցել են ուկրաինական Մի-8 ուղղաթիռը։ Տեղեկությունն հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դիմիտրով բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան խոցել է Ուկրաինայի օդուժի ՄԻ-8 ուղղաթիռը», - հայտնել են ՌԴ նախարարությունից:
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Լրահոս
0