https://armeniasputnik.am/20230327/haek2i-kadreri-patrastman-harcervov-zbaghvvogh-hajrusakan-khmbi-1-in-nistn-e-kajacel-57288100.html
ՀԱԷԿ–2–ի կադրերի պատրաստման հարցերով զբաղվող հայ–ռուսական խմբի 1-ին նիստն է կայացել
ՀԱԷԿ–2–ի կադրերի պատրաստման հարցերով զբաղվող հայ–ռուսական խմբի 1-ին նիստն է կայացել
ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հավասարապես կարևորում է թե՛ կայանը նոր, երիտասարդ կադրերով համալրելու, թե՛ գործող կադրերի շարունակական վերապատրաստման հարցը։ 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T13:20+0400
2023-03-27T13:20+0400
2023-03-27T13:21+0400
հայաստան
ատոմակայան
«ռոսատոմ»
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/1b/57283785_0:0:1600:901_1920x0_80_0_0_77894919878453118bb1ceb0e4590a06.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում կողմերը կարևորել են երկկողմանի առաջարկների դիտարկումը ներկայացված պլան-նախագծում։ Տեղեկությունը հայտնում է Հայկական ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունը։Հանդիպման օրակարգային հարցերի թվում առաջնայինը կադրերի պատրաստման ոլորտում փոխգործակցության ընթացիկ կարգավիճակն է եղել։ Փոխադարձ քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են նաև տվյալ ոլորտի կադրերի պատրաստման առումով հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանն ուղղված հարցերի համատեղ մշակումը։Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին (Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի և «Ռոսատոմ» ՊԿ գործընկեր բուհերի բազայի վրա)։ Դիտարկվել են առավել պահանջված ուղղություններով ուսուցման/որակավորման հնարավորություններ ՀՀ էներգետիկ բնագավառի տարբեր կատեգորիաների, այդ թվում՝ նաև աշխատանքային փորձ չունեցող անձնակազմի համար։Ռուսական պատվիրակության ղեկավար Վիկտոր Պրոշկինն էլ համոզմունք է հայտնել, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում շատ նախագծեր հաջողվում է իրականացնել առավել արագ տեմպերով և մեծ արդյունավետությամբ շնորհիվ ոլորտային մասնագետների կրտսեր հետևորդների։Հայկական կողմից նիստին մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները։ՀՀ–ն դիմել է «Ռոսատոմին» քիմիական ձեռնարկությունները ստուգելու համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/1b/57283785_99:0:1520:1066_1920x0_80_0_0_3a5417f1c33e1e67d07df3c6d60ac8ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ատոմակայան, «ռոսատոմ», նիստ
հայաստան, ատոմակայան, «ռոսատոմ», նիստ
ՀԱԷԿ–2–ի կադրերի պատրաստման հարցերով զբաղվող հայ–ռուսական խմբի 1-ին նիստն է կայացել
13:20 27.03.2023 (Թարմացված է: 13:21 27.03.2023) ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հավասարապես կարևորում է թե՛ կայանը նոր, երիտասարդ կադրերով համալրելու, թե՛ գործող կադրերի շարունակական վերապատրաստման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում կողմերը կարևորել են երկկողմանի առաջարկների դիտարկումը ներկայացված պլան-նախագծում։ Տեղեկությունը հայտնում է Հայկական ատոմային էլեկտրակայանի
մամուլի ծառայությունը։
Հանդիպման օրակարգային հարցերի թվում առաջնայինը կադրերի պատրաստման ոլորտում փոխգործակցության ընթացիկ կարգավիճակն է եղել։ Փոխադարձ քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են նաև տվյալ ոլորտի կադրերի պատրաստման առումով հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանն ուղղված հարցերի համատեղ մշակումը։
««ՀԱԷԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է, որ ատոմակայանում աշխատում են իրենց գործի գիտակ արհեստավարժ մասնագետներ։ Նա շեշտել է, որ իրենք կարևորում են կայանը երիտասարդ կադրերով համալրելու և գործող կադրերի վերապատրաստման հարցը։ ՀԱԷԿ-2 նախագծի հնարավոր իրականացումը հատկապես հեռանկարային է համարվել երիտասարդ սերնդի մոտ էներգետիկ ոլորտի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու առումով»,– ասված է հաղորդագրությունում։
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին (Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի և «Ռոսատոմ» ՊԿ գործընկեր բուհերի բազայի վրա)։ Դիտարկվել են առավել պահանջված ուղղություններով ուսուցման/որակավորման հնարավորություններ ՀՀ էներգետիկ բնագավառի տարբեր կատեգորիաների, այդ թվում՝ նաև աշխատանքային փորձ չունեցող անձնակազմի համար։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վիկտոր Պրոշկինն էլ համոզմունք է հայտնել, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում շատ նախագծեր հաջողվում է իրականացնել առավել արագ տեմպերով և մեծ արդյունավետությամբ շնորհիվ ոլորտային մասնագետների կրտսեր հետևորդների։
Հայկական կողմից նիստին մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները։