00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Սիմոն Բաբայան
Մեզ համար մտահոգիչ է և անընդունելի․Բաբայան
17:27
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայհոյել են, կիրառվել է արցունքաբեր գազ. պարեկների և 3 քաղաքացու միջև կրկին վեճ է եղել

© Sputnik / Andranik GhazaryanՊարեկները Երևանում
Պարեկները Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
Պարեկները Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզում 3 տղամարդ վիճաբանել են պարեկային ծառայողների հետ, ինչի արդյունքում 2-ը կալանավորվել են, 1-ը դիմել է փախուստի։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզում պարեկները և 3 քաղաքացի վիճաբանել են, հնչել են հայհոյանքներ, կիրառվել է արցունքաբեր գազ և ֆիզիկական ուժ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քաղաքացիները փորձել են միջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։
«Ավագ պարեկը զեկուցագիր է ներկայացրել, համաձայն որի Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները երեկոյան ժամի նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել է 3 անձ: Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել»,– ասված է հաղորդագրությունում:
Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև պոկել նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ 29-ամյա տղամարդն էլ ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը:
Պարեկները 3 տղամարդու նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված 2 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք ևս բավարարվել են։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք վերջին անգամ եղել է մարտի 15-ին և կրկին Գեղարքունիքի մարզում, սակայն այս անգամ Արծվանիստ գյուղում։ Պարեկները փորձել են իրենց հայհոյող անձին ենթարկել վարչական ձերբակալման, ինչին միջամտել են նրա հայրն ու գյուղի ևս 3 բնակիչ։ Նրանք քաշքշել և ձեռքերով և բռունցքներով հարվածներ են հասցվել ոստիկանության աշխատակիցներին։
Վիճաբանությանը մասնակցած 5 անձ ձերբակալվել է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Լրահոս
0