00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի միջուկային գործարքի շուրջ իրավիճակը փակուղում է. ՌԴ մշտական ներկայացուցիչ

© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը
ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուս դիվանագետն Արևմուտքի երկրների վրա է դրել ԳՀՀԾ-ի հետ կապված հարցի չլուծվելու պատասխանատվությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ չեն վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Դիվանագետը նշել է, որ իրավիճակն, ըստ էության, փակուղում է հայտնվել։
«Եվ դրա պատասխանատվությունը ոչ թե Իրանի վրա է, ինչպես փորձում են ԶԼՄ-ներում ներկայացնել արևմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները, այլ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վրա։ Այդ երկրներն այսօրվա դրությամբ պատրաստ չեն վերսկսել և ամենակարճ ժամկետում ավարտել միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները»,-հայտարարել է Ուլյանովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հարցը, ինչպես և առաջ, անորոշ վիճակում է, և հեռանկարները շարունակում են բոլորովին անհասկանալի մնալ:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թվականին Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ երկարատև բանակցությունների արդյունքում: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն, նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով Միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Վիեննայում բանակցություններ էին ընթանում ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ։ 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով՝ բանակցությունները հաջող են ընթացել, սակայն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեթ Փրայսը Վիեննայի առաջընթացը համեստ էր գնահատել՝ Թեհրանին կոչ անելով հարցին լուրջ վերաբերվել:
Լրահոս
0