Ռուսական բազայի հատուկջոկատայինները մարզումներ են անցկացրել Հայաստանի լեռներում

© Photo : пресс служба ЮВОՀՌՕ հատուկջոկատայինները
ՀՌՕ հատուկջոկատայինները - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
ՀՌՕ հատուկջոկատայինները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինծառայողները մշակել են հետախուզական և որոնողական միջոցառումներ, լեռնային ռելիեֆի տարբեր պայմաններում թաքստոցներ կազմակերպելու մեթոդներ, քողարկման տեսակներ:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Հարավային ռազմական օկրուգի Հայաստանի ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը մասնակցել է ընդհանուր վարժանքին բարձրլեռնային զորավարժարանում։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զինծառայողները մշակել են հետախուզական և որոնողական միջոցառումներ բարձր լեռնային պայմաններում, լեռնային ռելիեֆի տարբեր պայմաններում թաքստոցներ կազմակերպելու մեթոդներ, պատրաստել քողարկման տեսակներ ձեռքի տակ եղած միջոցներից։
Նրանք կատարելագործել են նաև քարտեզով կողմնորոշվելու և ազիմուտով շարժվելու հմտությունները, ուսումնասիրել են տեղանքում թաքուն տեղաշարժի մեթոդները։
Բացի այդ, հատուկջոկատայիններն արագընթաց հրաձգություն են իրականացրել հաստիքային սպառազինությունից տարբեր տեսակի թիրախների ուղղությամբ, տարբեր հեռավորություններից և տարբեր դիրքերից։
ՀՌՕ զինծառայողները լեռնային տեղանքում գոյատևման և անվտանգ վարվեցողության հմտություններ են ձեռք բերել թթվածնային քաղցի, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման տատանումների պայմաններում:
Լրահոս
0