00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճապոնիայում այսօր նշվում է ծաղկած սակուրայի օրը, բայց ՀՀ–ում հիմա ծառերը փոխելու պա՞հն էր

© Photo : provided by Masahiro OoharaՍակուրա
Սակուրա - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
Սակուրա
Բաժանորդագրվել
Մարտի 27-ին Ճապոնիայում նշվում է ազգային տոնը՝ ծաղկած սակուրայի օրը։ Շատերն են պնդում, որ դա հիրավի բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկն է։ Ընդ որում, գարնանային այդ հրաշքի ականատեսը դառնալու համար ամենևին պարտադիր չէ գնալ Տոկիո, թեև, իհարկե,սակուրայի սպիտակ կամ վարդագույն ծաղիկների արանքից երևացող Ֆուձիյաման նույնքան հմայիչ է, որքան Մասիսը՝ Արարատյան դաշտում ծաղկած ծիրանի այգիների ֆոնին։
Ճապոնիայում այսօր նշվում է ծաղկած սակուրայի օրը, բայց ՀՀ–ում հիմա ծառերը փոխելու պա՞հն էր
Այս օրերին սակուրան ծաղկել է աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Օրինակ` Ամստերդամում մի գեղատեսիլ ծառուղի կա, որի 400 սակուրաներից ամեն մեկն իր անունն ունի, իսկ Վաշինգտոնի կենտրոնում ամեն տարի ծաղկում են այն 2000 սակուրաները, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ ԱՄՆ-ի մայրաքաղաքին էր նվիրել Տոկիոյի քաղաքապետը։ Կարելի է ասել, որ պատմական փորձությունների միջով են անցել այս ծառերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ­Ճապոնիան ջախջախիչ հարված հասցրեց Փերլ Հարբոր ամերիկյան ռազմակայանին, ինչ-որ մարդիկ փորձեցին ոչնչացնել ճապոնական սակուրաների պուրակը Վաշինգտոնում, բայց հասցրին կտրել ընդամենը 4 ծառ և ձերբակալվեցին։
Ի դեպ, քչերը գիտեն, որ ժամանակին Վաշինգտոնի քաղաքապետարանն էլ այդ 2000 սակուրաների դիմաց 2000 հոնի ծառ նվիրեց Տոկիոյին։ Եվ հիմա, երբ երևանցիներից ոմանք հարց են տալիս՝ բայց արժե՞ր արդյոք անպայման հենց ճապոնական բալենին օգտագործել մեր քաղաքը գեղեցկացնելու համար, մտածում եմ՝ իսկապես, բա մեր հո՜նը։ Նախ, շատ գեղեցիկ ծաղկում է, համ էլ սակուրայի պտուղներն ուտելու չեն, իսկ մեր հոնը, ինչպես հայտնի է, բուժիչ հատկություն ունի։ Բայց ամենակարևորը՝ կներե՛ք, հիմա ծառափոխության ժամանա՞կն է։ Էլ ուրիշ դարդ ու ցավ չունե՞նք։
Գիտեմ, շատերն այժմ ասում են՝ լավ, ի՞նչ է եղել որ։ Խոսքն ընդամենը մի քանի տասնյակ ծառի մասին է։ Եթե ինչ-որ մեկը մանկուց երազել է պաշտոնյա դառնալ և իրականացնել իր սևեռուն գաղափարը՝ Կասկադում գարեջուր խմել այն ճապոնական բալենիների տակ, որոնք դեռ մանկապարտեզում էր տեսել մի գեղեցիկ բացիկի վրա, քավ լիցի, թող կյանքի կոչի իր նվիրական երազանքը։ Բայց ախր, խոսքը նաև շատ ավելի լայնածավալ ծրագրերի մասին է։ Տեղափոխել որոշ գիտական և կրթական օջախներ Երևանից դուրս։ Կարո՞ղ եք հստակ պատասխանել՝ իմաստը ո՞րն է։ Այո՛, նման ուսանողական կամ ակադեմիական քաղաքներ, ավաններ կան բազմաթիվ երկրներում։ Մի տեղ նույնիսկ ես եմ եղել՝ Օքսֆորդում։ Պարզապես որպես զբոսաշրջիկ։ Բայց շատ մեծ հաճույքով կսովորեի այնտեղ։
Որովհետև անգլիական այդ հնագույն համալսարանը, կարծես, գիտության իսկական տաճար լինի՝ բառիս բուն իմաստով տաճար. ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց, որտեղ կան, չեք պատկերացնի, 100-ից ավելի գրադարաններ ու 1000-ից ավելի գիտահետազոտական լաբորատորիաներ։ Իսկ գիտե՞ք, թե ովքեր են ավարտել այս հաստատությունը՝ Ջոնաթան Սվիֆթը, Օսկար Ուայլդը, Օլդոս Հաքսլին, Սթիվեն Հոքինգը, վարչապետներ Մարգարետ Թետչերը, Դևիդ Քեմերոնը, Թոնի Բլեյրը։ Կներե՛ք, եթե շարունակեմ, մի կես ժամ հաստատ կտևի։
Հիմա պատկերացրեք, որ գալիս է նոր իշխանությունը, չգիտես ինչու որոշում է փակել մոտ 1000 տարի գործող այս Օքսֆորդը և Չեսթերտոն ավանի ճանապարհին սկսում է կառուցել նոր, ժամանակակից համալսարանական համալիր՝ ապակեպատ ու լուսավոր բարձրահարկ մասնաշենքերով, արագընթաց վերելակներով և ընդարձակ դասասենյակներով։ Բոլոր հարմարությունները կան էդտեղ, չկա միայն պատմության ոգին և այն անըմբռնելի զգացումը, որն անընդհատ առաջ է մղում մարդուն ու ստիպում ագահորեն հագեցնել գիտելիքների ծարավը։
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Գարնան ուշագրավ ակնթարթները. ֆուտբոլային դիվանագիտությունից մինչև երրորդ նախագահի գիրքը
Իհարկե, կգտնվեն ընդդիմախոսներ, որոնք կհարցնեն՝ իսկ ի՞նչ է, չի՞ կարելի գիտական և կրթական օջախները դուրս բերել Երևանի սահմաններից։ Գիտե՞ք, միշտ հիշում եմ, որ Սովետի ժամանակ հրատարակվում էր շատ տարածված մի հանդես՝ «Զդորովիե»։ Այնտեղ կար մի բաժին, որտեղ ընթերցողները կոնկրետ հարցեր էին ուղղում առողջության հետ կապված և մասնագետները պատասխանում էին։ Երբեք չեմ մոռանա այդ հարցերից երևի թե ամենաարտառոցը. «Հարգելի խմբագրություն, իսկ կարելի՞ է առավոտյան շուտ արթնանալ, մարզանք անել ու նորից պառկել քնելու»։ Ինձ թվում է, մասնագետները ահագին չարչարվել էին այս հարցի վրա և վերջը շատ հակիրճ պատասխանել էին. «Կարելի է, բայց ինչի՞ համար»։
Խոստովանեմ, այդ նույն բառերն եմ մտաբերում, երբ իշխանությունները հնչեցնում են, ինչպես իրենք են ասում, Երևանից դուրս գիտակրթական կլաստեր ստեղծելու բավական տարօրինակ գաղափարը. «Իհարկե, կարելի է, բայց ինչի՞ համար»։ Եվ ամենագլխավորը՝ ինչո՞ւ հենց հիմա։
Լրահոս
0